Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«ժո­ղո­վուրդ ջա­նը» փո­խա­րին­վեց «կոշտ հա­կազ­դե­ցու­թ­յամբ»

«ժո­ղո­վուրդ ջա­նը» փո­խա­րին­վեց «կոշտ հա­կազ­դե­ցու­թ­յամբ»
26.05.2020 | 00:29
Ոչ վաղ ան­ցյա­լում, երբ Նի­կոլ Փա­շի­նյա­նը Հու­նան Պո­ղո­սյա­նին նշա­նա­կեց Սյու­նի­քի մարզ­պետ, այդ քայ­լը բա­ցատ­րեց մար­զում «նար­կոտ­րա­ֆի­կի ող­նա­շա­րը կոտ­րե­լու» հան­գա­ման­քով։ Թե այս եր­կու տար­վա ըն­թաց­քում ին­չի ող­նա­շա­րը կոտր­վեց, ինչ ար­ժեք­ներ ոչն­չաց­վե­ցին, կպարզ­վի, երբ Փա­շի­նյանն այլևս իշ­խա­նու­թյան չի լի­նի։ Կա­պա­նյան ձեր­բա­կա­լու­թյուն­նե­րի քն­նու­թյու­նը թող­նե­լով ի­րա­վա­պահ­նե­րին, իսկ դրա ի­րա­վա­չա­փու­թյան ու օ­րի­նա­կա­նու­թյան գնա­հա­տա­կա­նը՝ ի­րա­վա­բան­նե­րին, ըն­դա­մե­նը փաս­տենք, որ ոս­տի­կա­նից մարզ­պետ դար­ձած Հու­նա­նյա­նի մար­զում ոս­տի­կա­նու­թյու­նում քա­ղա­քա­ցի­նե­րի խոշ­տան­գե­ցին։
Վե­րա­դառ­նանք «կոտր­ված ող­նա­շա­րին». վեր­ջին օ­րե­րին մեծ թափ ա­ռած բռ­նու­թյան դեպ­քե­րը, հար­ձա­կում­ներն ար­դեն լուրջ մտո­րե­լու ա­ռիթ են տա­լիս։ Ե­ռա­ցող կաթ­սա հի­շեց­նող մեր երկ­րում, թվում է, մե­կը, մի մեծ շե­րեփ վերց­րած, խառ­նում է ե­ղած-չե­ղա­ծը, ու գնա­լով այդ պա­րու­նա­կու­թյունն ա­վե­լի վատ ե­րանգ­ներ է ստա­նում։ ՈՒր կտա­նի այս բա­ցա­սա­կան է­ներ­գիան, ան­գամ սար­սա­փե­լի է պատ­կե­րաց­նել։ Կոտր­վել, փշուր­նե­րի է վե­րած­վել ազ­գի միաս­նա­կա­նու­թյան, դի­մադ­րո­ղա­կա­նու­թյան ող­նա­շա­րը, մար­դիկ կորց­րել են ի­րենց ան­դոր­րը, ա­տե­լու­թյան սեր­մեր ցա­նող­նե­րի դեմ է այս ա­մե­նը շուռ ե­կել։ Նի­կոլ Փա­շի­նյա­նի միակ «զեն­քը», որն այդ­պես էլ ճիշտ ուղ­ղու­թյամբ չգոր­ծադր­վեց, իր դեմ է գոր­ծում ար­դեն։ Ե­թե եր­կու տա­րի ա­ռաջ մար­դիկ հա­վա­տում էին նրա խոս­քին, մեկ «լայ­վով» դուրս էին գա­լիս փո­ղոց, հի­մա դրանց ոչ լուրջ են վե­րա­բեր­վում, ոչ հա­վա­տում են, ոչ էլ վս­տա­հում։ Վար­չա­պե­տի՝ «ժո­ղո­վուրդ ջան, ես ձեզ սի­րում եմ, դու­խով, հպար­տա­նում եմ ձեզ­նով, ա­մեն ինչ լավ է լի­նե­լու...» տրա­ֆա­րե­տա­յին խոս­քե­րին մար­դիկ ոչ միայն ան­հա­ղորդ են, այլև հաս­կա­նում են դրանց ողջ ար­հես­տա­կա­նու­թյու­նը։
Այս ա­ռու­մով Կա­պա­նում ձեր­բա­կա­լու­թյուն­նե­րին հետևած բո­ղո­քի ակ­ցիան հե­տաքր­քիր բա­ցա­հայ­տում ա­րեց։ Նախ­կի­նում ժո­ղովր­դի հետ քաղցր-մեղցր խո­սող Փա­շի­նյա­նը խա­ղաղ բո­ղո­քի ակ­ցիա ի­րա­կա­նաց­նող մարդ­կանց վրա ոս­տի­կա­նա­կան ջո­կատ­ներ ու­ղար­կեց, գրա­ռում ա­րեց, թե «կրի­մի­նա­լի ու կո­ռուպ­ցիա­յի հետ կոմպ­րո­միս չի լի­նե­լու, լի­նե­լու է չոր, օ­րի­նա­կան ու ըստ անհ­րա­ժեշ­տու­թյան նաև կոշտ հա­կազ­դե­ցու­թյուն»։ Կե­ռաս հա­վա­քե­լու հա­մար ժա­մա­նակ գտած Փա­շի­նյանն ին­չու՞ այս ան­գամ էլ լայ­վի ժա­մա­նակ չգ­տավ, որ­պես­զի սյու­նե­ցի­նե­րին հա­մո­զեր տուն գնալ։ Թե՞ հաս­կա­ցել է, որ իր «դու­խո­վին» էլ հա­վա­տա­ցող չի մնա­ցել, ուս­տի «ժո­ղո­վուրդ ջա­նին» այ­սօր փո­խա­րի­նեց «կոշտ հա­կազ­դե­ցու­թյու­նը»։ Իսկ ան­ցել է ըն­դա­մե­նը 2 տա­րի։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 8978

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ