Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Այնուա­մե­նայ­նիվ, Ի­րա­նից ո՞վ է կրա­կել թուր­քա­կան բա­նա­կի վրա

Այնուա­մե­նայ­նիվ, Ի­րա­նից ո՞վ է կրա­կել թուր­քա­կան բա­նա­կի վրա
24.07.2020 | 00:14

(Նախորդ մասը)

Սա­կայն գն­դա­պետ Բա­րա­նե­ցը խո­սում է միայն Ռու­սաս­տա­նի մա­սին. տա­րօ­րի­նակ կլի­ներ, ե­թե նա մտա­հոգ­վեր նաև ինչ-որ այլ երկ­րի մա­սին։ Ի­րա­կա­նում, ըստ մեզ, նա, ով Բաք­վին հրահ­րել է նոր ար­կա­ծախ­նդ­րու­թյան, մտա­դիր է ե­ղել ինչ-որ կո­րուստ հասց­նե­լու... Ի­րա­նին։ Այ­նուա­մե­նայ­նիվ, մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի շր­ջա­նը (Շամ­շա­դին) շատ ա­վե­լի մոտ է հայ-ի­րա­նա­կան սահ­մա­նին, քան Ռու­սաս­տա­նին։ ՈՒ­րեմն և «թի­րա­խում էր» ոչ թե հյու­սի­սը, այլ հա­րա­վը։ Հա­մաշ­խար­հա­յին ԶԼՄ-նե­րը հայտ­նում էին, որ վեր­ջին օ­րե­րին Թեհ­րա­նում ու նրա մո­տա­կայ­քում պայ­թյուն­ներ էին ո­րո­տում, մար­դիկ էին զոհ­վում։ Իս­րա­յե­լի և ԱՄՆ-ի ԶԼՄ-նե­րում բա­ցա­հայտ ցն­ծու­թյուն էր տի­րում, բազ­մա­թիվ հրա­պա­րա­կում­ներ կա­յին, թե իբր դա «ԱՄՆ-ի և Իս­րա­յե­լի հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի գե­րա­զանց աշ­խա­տանքն է», ո­րոնք «պատ­ժում են Ի­րա­նին» և այլն։ Որ Ի­րա­նում իս­կա­պես ինչ-որ տա­րօ­րի­նակ բան էր կա­տար­վում, կաս­կա­ծից դուրս է։ Պար­չի­նի ռազ­մա­կան հրաձ­գա­րա­նը, որն ու­ժեղ գաղտ­նիու­թյամբ օ­բյեկտ է, ուր ոչ մե­կին ու երբևէ ներս չեն թո­ղել, չնա­յած Արևմուտ­քը և Իս­րա­յե­լը կա­տա­ղում էին չա­րու­թյու­նից, ինչ-որ կա­ռույց­ներ Նա­թան­զի մի­ջու­կա­յին կենտ­րո­նի հարևա­նու­թյամբ, ան­հաս­կա­նա­լի դժ­բախտ դեպք Թեհ­րա­նի կլի­նի­կա­կան հի­վան­դա­նո­ցում և այլն. ա­հա այն օ­բյեկտ­նե­րի ոչ լրիվ ցան­կը, որ­տեղ ո­րո­տա­ցել են պայ­թյուն­նե­րը։ Մենք ի վի­ճա­կի չենք բա­ցատ­րե­լու այդ ա­մե­նը։ Ի­րա­նը պաշ­տո­նա­պես հա­ղոր­դել է, որ հե­տաքն­նու­թյուն է ըն­թա­նում, և հու­լի­սի 7-ին նույ­նիսկ կա­յա­ցել է խոր­հր­դա­րա­նի ազ­գա­յին անվ­տան­գու­թյան և ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան կո­մի­տեի նիս­տը, բայց միայն Նա­թան­զի մի­ջա­դե­պի կա­պակ­ցու­թյամբ։ Եվ հաս­կա­նա­լի է, թե ին­չու. չէ՞ որ այն հա­տուկ կենտ­րոն է, որն աշ­խա­տում է մի­ջու­կա­յին հե­տա­զո­տու­թյուն­նե­րի ի­րա­նա­կան ծրագ­րի կեն­սա­գործ­ման ուղ­ղու­թյամբ։ Ի­րա­նի հե­տա­խու­զու­թյան նա­խա­րար Մահ­մուդ Ա­լա­վին, նրա տե­ղա­կալ­նե­րը, բա­նա­կի ՀՕՊ ստո­րա­բա­ժա­նում­նե­րի ա­վագ հրա­մա­նա­տար­նե­րը և ի­րա­վա­պահ մար­մին­նե­րի ա­վագ պաշ­տո­նյա­նե­րը մաս­նակ­ցում էին այդ նիս­տին, ին­չը վկա­յում է, որ ի­րա­նա­կան իշ­խա­նու­թյուն­ներն ի­րոք տագ­նա­պած ու զայ­րա­ցած են։


Մենք եր­կար էինք սպա­սում, ո­րով­հետև գի­տեինք, որ ե­թե Ի­րա­նում տե­ղի ու­նե­ցած պայ­թյուն­նե­րում կան օ­տա­րերկ­րյա հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի (ՀԾ) հետ­քեր, ա­պա Ի­րանն ան­պայ­ման կհասց­նի հա­տուց­ման պա­տաս­խան հար­վա­ծը։ Մա­նա­վանդ որ խոր­հր­դա­րա­նա­կան կո­մի­տեի մա­մու­լի քար­տու­ղար Ա­բոլ­ֆազլ Ա­մուին հու­լի­սի 8-ին հայ­տա­րա­րել էր, որ ար­դեն զգա­լի եզ­րա­կա­ցու­թյուն­ներ են ար­վել Նա­թան­զի պայ­թյու­նի վե­րա­բե­րյալ, բայց հե­տաքն­նու­թյու­նը դեռ շա­րու­նակ­վում է, իսկ հան­րու­թյու­նը կտե­ղե­կաց­վի հե­տաքն­նու­թյան ա­վար­տից հե­տո։ Այդ օր­վա­նից դեռ այլ նո­րու­թյուն­ներ չեն ե­ղել։
Սա­կայն նույն օ­րե­րին (հու­լի­սի 7-8) բա­վա­կան կարևոր հարց էր լուծ­վում. Ի­րանն ու Չի­նաս­տա­նը վերջ­նա­կա­նա­պես հա­մա­ձայ­նեց­րին հա­մա­գոր­ծակ­ցու­թյան 25 տա­րով պայ­մա­նա­գի­րը (ՀՊ)։ ԱՄՆ-ի ար­ձա­գան­քը լի էր դժ­գո­հու­թյամբ. Վա­շինգ­տոնն ըն­դու­նեց, որ Ի­րա­նի հետ Չի­նաս­տա­նի և Ռու­սաս­տա­նի չընդ­հատ­ված հա­մա­գոր­ծակ­ցու­թյան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը տա­պա­լե­ցին «աշ­խար­հում Ի­րա­նի մե­կու­սաց­ման» ա­մե­րի­կյան մար­տա­վա­րու­թյու­նը։ ISNA գոր­ծա­կա­լու­թյու­նը հու­լի­սի 12-ին հայտ­նել է, որ ա­մե­րի­կյան «USS Bonhomme Richard» ա­վիակ­րի վրա վթա­րի պատ­ճա­ռով պայ­թյուն է ե­ղել։ Հե­տաքր­քիրն այն է, որ այդ նա­վը լո­ղում էր Պար­սից ծո­ցին շատ մոտ։ ԱՄՆ-ի իշ­խա­նու­թյուն­նե­րը տհա­ճու­թյամբ են պա­տաս­խա­նում այն հար­ցե­րին՝ զո­հեր ե­ղել են, թե ոչ, իսկ ե­թե ե­ղել են, ա­պա քա­նի մարդ է զոհ­վել, քա­նի­սը վի­րա­վոր­վել, չեն հայտ­նում, թե ա­վիակ­րին ինչ վնաս է հասց­վել և այլն։


ISNA-ի հա­ղոր­դագ­րու­թյան մեջ հե­տաքր­քիր նր­բու­թյուն կա։ Գոր­ծա­կա­լու­թյու­նը գրում է, որ «Քոդս» հա­տուկ ջո­կա­տի նոր հրա­մա­նա­տար, գե­նե­րալ-մա­յոր Էս­մո­յիլ Քա­հա­նին մեկ­նա­բա­նել է ա­վիակ­րի վթա­րը և հր­դե­հը. «Ա­մե­րի­կա­ցի­նե­րը մե­ղա­վոր­ներ չպետք է փնտ­րեն և ու­րիշ­նե­րին մե­ղադ­րեն։ Այդ վթա­րը և հր­դե­հը հետևանք են կար­գու­կա­նո­նի բա­ցա­կա­յու­թյան և նրանց զին­ված ու­ժե­րի քայ­քայ­ման։ Բանն այն է, որ ա­մե­րի­կա­ցի զին­վո­րա­կան­նե­րը հոգ­նած ու ա­պա­կողմ­նո­րոշ­ված են։ ԱՄՆ-ը պետք է հաս­կա­նա և ըն­դու­նի այն ակն­հայտ ի­րո­ղու­թյու­նը, որ ինքն այլևս գեր­տերու­թյուն չէ և չի կա­րող իր պայ­ման­նե­րը թե­լադ­րել ողջ աշ­խար­հին»։ Մենք հա­մա­ձայն ենք. որևէ ա­ռանձ­նա­հա­տուկ բան չկա, որ «Քոդ­սի» նոր հրա­մա­նա­տա­րը ո­րո­շել է մեկ­նա­բա­նել ա­մե­րի­կյան ա­վիակ­րի «վթարն ու հր­դե­հը»։ Բայց ար­դեն այն, որ ա­յա­թո­լահ Խա­մե­նեիին մերձ ISNA գոր­ծա­կա­լու­թյու­նը մեկ­նա­բա­նու­թյան հա­մար դի­մել է գե­նե­րալ Քա­հա­նիին, մեր կար­ծի­քով, ո­րոշ թեթևա­կի կի­սաակ­նարկ է պա­րու­նա­կում։ Չէ՞ որ, ըստ արևմտյան ԶԼՄ-նե­րի, ա­վիակ­րի վթա­րից ու հր­դե­հից հե­տո պայ­թյուն է ե­ղել։ Թե ինչն է ին­չի հետևան­քը ե­ղել՝ պայ­թյու­նը հր­դե­հի վթա­րի, թե հր­դե­հը և վթա­րը՝ պայ­թյու­նի, մենք ա­ռայժմ հաս­տա­տել չեն կա­րող։ Բայց... մի­ջա­դե­պը մեկ­նա­բա­նել է հենց գե­նե­րալ Էս­մո­յիլ Քա­հա­նին։ ISNA-ի թղ­թա­կից­ներն ակն­հայ­տո­րեն գի­տեին, թե հայ­տա­րա­րու­թյունն ին­չու է հենց «Քոդ­սի» հրա­մա­նա­տարն ա­րել։
Ի վեր­ջո, մի՞­թե ա­մե­րի­կա­ցի­ներն ու իս­րա­յել­ցի­նե­րը չսկ­սե­ցին սպառ­նալ Քո­հա­նիին, երբ ի­մա­ցան, որ նա հու­նի­սի վեր­ջին գաղտ­նի կեր­պով այ­ցե­լել էր Ի­րաք և Սի­րիա։ Եվ ե­թե նույ­նիսկ են­թադ­րենք, որ Պար­չի­նի և Նե­թան­զի պայ­թյուն­նե­րը ե­ղել են դի­վեր­սիա­յի (կամ սա­բո­տա­ժի) հետևանք, ինչ­պես պն­դում էին ԱՄՆ-ի և Իս­րա­յե­լի ԶԼՄ-նե­րը, ա­պա այժմ աշ­խար­հը տես­նում է, որ ի­րա­նա­կան հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րը լիո­վին կա­րող են վնա­սել կամ նույ­նիսկ ոչն­չաց­նել ԱՄՆ-ի ցան­կա­ցած ա­վիա­կիր։ Իսկ ե­թե այդ­պես է, ա­պա նաև Դի­մո­նում Իս­րա­յե­լի մի­ջու­կա­յին կենտ­րոնն այլևս վտան­գից զերծ չէ։ Ճշ­մա­րիտ է արևե­լյան հին խոս­քը. «Քա­մի ցա­նո­ղը փո­թո­րիկ կհն­ձի»։


Բայց, ի տար­բե­րու­թյուն ռուս, արևմտյան ու հայ փոր­ձա­գետ­նե­րի, մենք հրա­վի­րում ենք հայ հա­սա­րա­կու­թյան ու­շադ­րու­թյունն այն փաս­տին, որ Տա­վու­շի սահ­մա­նին մար­տե­րը բռնկ­վե­ցին հենց այն օ­րը, երբ ինչ-որ մե­կը ինչ-որ բան ձեռ­նար­կեց... ա­մե­րի­կյան ա­վիակ­րի վրա։ Եվս մեկ ան­գամ ու­շադ­րու­թյուն դարձ­նենք. ա­մե­րի­կյան նա­վում պայ­թյու­նի մա­սին ա­մեն ինչ գի­տի «Քոդ­սի» նոր հրա­մա­նա­տար Էս­մո­յիլ Քա­հա­նին։
Մեր վար­կա­ծը պարզ է. տես­նե­լով, որ Ի­րա­նը «չի հան­ձն­վում», ԱՄՆ-ը և իր դաշ­նա­կից­նե­րը (ա­ռա­ջին հեր­թին, պարզ է, Թուր­քիան և Իս­րա­յե­լը, ո­րը նույն­պես Ա­լիևնե­րի կլա­նի վրա ազ­դե­լու կարևոր լծակ­ներ ու­նի) «Ապ­շե­րո­նի խա­նու­թյա­նը» հրահ­րե­ցին ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը վեր­սկ­սե­լու։ Նշ­ված եր­կր­նե­րի մայ­րա­քա­ղաք­նե­րում հա­վա­նա­բար ցնց­ված և ան­հան­գս­տա­ցած էին այն բա­նով, որ, կար­ծես ի պա­տաս­խան Պար­չի­նի հրաձ­գա­րա­նի և Նե­թան­զի պայ­թյուն­նե­րի, ինչ-որ մեկն ինչ-որ բան է պայ­թեց­րել ա­վիակ­րի վրա։ Մենք հա­մոզ­ված ենք, որ Վա­շինգ­տո­նում, Թել Ա­վի­վում և Ան­կա­րա­յում հենց հի­մա սար­սափ ու խու­ճապ է տի­րում։ Իսկ թե ին­չու նաև Ան­կա­րա­յում, այժմ կշա­րադ­րենք։


Այ­նուա­մե­նայ­նիվ, սկ­սենք Իս­րա­յե­լից։ Դո­նալդ Թրամ­փին կա­լա­նա­վո­րե­լու մա­սին Թեհ­րա­նի դա­տա­խա­զու­թյան օր­դե­րը, թեև «Ին­տեր­պո­լը» չի ըն­դու­նել ի կա­տա­րում, ար­դեն ողջ աշ­խար­հի հե­տաք­րք­րու­թյունն է շար­ժել։ Գե­նե­րալ-լեյ­տե­նանտ Ղա­սեմ Սո­լեյ­մա­նիի սպա­նու­թյան մա­սին ար­դեն վի­ճա­բա­նու­թյուն­ներ են ըն­թա­նում ՄԱԿ-ում։ Մար­դու ի­րա­վունք­նե­րի գծով ՄԱԿ-ի հա­տուկ զե­կու­ցող Ագ­նես Կա­լա­մարն ըն­դգ­ծել է, որ ԱՄՆ-ը բա­վա­կան­չափ ա­պա­ցույց­ներ չի ներ­կա­յաց­րել իր շա­հե­րի վրա սպաս­վե­լիք հար­ձակ­ման մա­սին և չի ար­դա­րաց­րել Բաղ­դա­դի օ­դա­նա­վա­կա­յա­նում գե­նե­րալ Սո­լեյ­մա­նիի և նրա ըն­կեր­նե­րի ռմ­բա­հա­րու­մը։ Սո­լեյ­մա­նիի դեմ ա­հա­բեկ­չու­թյան նա­խա­ձեռ­նող­նե­րից մե­կը, ազ­գա­յին անվ­տան­գու­թյան գծով ԱՄՆ-ի նա­խա­գա­հի նախ­կին խոր­հր­դա­կան Ջոն Բոլ­թո­նը հու­լի­սի 7-ին ար­ձա­գան­քել է Սո­լեյ­մա­նիի սպա­նու­թյան առն­չու­թյամբ ՄԱԿ-ի դիր­քո­րոշ­մա­նը. «ՄԱԿ-ի նոր քն­նա­դա­տու­թյու­նը, ո­րը Սո­լեյ­մա­նիին հար­վա­ծե­լը ո­րա­կում է որ­պես ա­պօ­րի­նի, ան­հիմն է։ Հենց այդ պատ­ճա­ռով ենք մենք դուրս ե­կել @ UNHumanRights-ից։ ՄԱԿ-ում մենք չենք ձգ­տում բարձ­րա­գույն իշ­խա­նու­թյան և խոր­հր­դի կա­րիք չենք զգում, թե ինչ­պես կա­տա­րենք ԱՄՆ-ի Սահ­մա­նադ­րու­թյու­նը»։ Բայց հու­լի­սի 9-ին բա­ցեի­բաց բա­նա­վե­ճի մեջ մտավ Ռու­սաս­տա­նը։ Վիեն­նա­յի մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րում ՌԴ մշ­տա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Մի­խա­յիլ ՈՒ­լյա­նո­վը հայ­տա­րա­րեց. «Եր­րորդ երկ­րի տա­րած­քում օ­տա­րերկ­րա­ցի պաշ­տո­նյա­յի սպա­նու­թյու­նը հա­մա­պա­տաս­խա­նու՞մ է ԱՄՆ-ի Սահ­մա­նադ­րու­թյա­նը»։ ՈՒ­լյա­նո­վի հար­ցը մինչև այժմ պա­տաս­խան չի ստա­ցել։ Իսկ Վա­շինգ­տո­նը փոր­ձեց ճն­շում գոր­ծադ­րել տի­կին Կա­լա­մա­րի վրա։ Սա­կայն խի­զախ Ագ­նե­սը չհան­ձն­վեց և վեր­ջերս, կարճ ժա­մա­նակ հե­տո, երկ­րորդ ան­գամ կրկ­նեց իր վճի­ռը, ո­րը շատ սպառ­նա­լի ու վտան­գա­վոր է ԱՄՆ-ի հա­մար։
Իսկ հե­տո ար­դեն աշ­խար­հը տե­սավ. մի քա­նի օր Թեհ­րա­նում ու նրա շր­ջա­կայ­քում պայ­թյուն­ներ էին ո­րո­տում, ան­հաս­կա­նա­լի դժ­բախտ դեպ­քեր էին տե­ղի ու­նե­նում, զո­հեր կան և այլն։ Արևմտյան ու իս­րա­յե­լա­կան ԶԼՄ-նե­րը շն­չա­հեղձ են լի­նում ու­րա­խու­թյու­նից. իբր իս­րա­յե­լա­կան հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րը հար­ձակ­վում ու «խփում են Ի­րա­նին» հենց նրա տա­րած­քում։ ՈՒ­շա­դիր ու­սում­նա­սի­րենք, թե ինչ­քան զուսպ, բայց Իս­րա­յե­լի հա­մար խիստ սպառ­նա­լից է պա­տաս­խա­նում Ի­րա­նը։ Հու­լի­սի 9-ին Ի­րա­նի ԶՈՒ շտա­բի պետ, գե­նե­րալ-մա­յոր Մո­հա­մադ Բա­ղե­րին Դա­մաս­կո­սում հան­դի­պել և բա­նակ­ցել է նա­խա­գահ Բա­շար Ա­սա­դի հետ։ Սի­րիա­յի նա­խա­գա­հը գո­հու­նա­կու­թյուն է հայտ­նել Ի­րա­նի և Սի­րիա­յի պաշ­տո­նա­կան ան­ձանց միջև երկ­կողմ հան­դի­պում­նե­րի ար­դյունք­նե­րից և եր­կու եր­կր­նե­րի ռազ­մա­տեխ­նի­կա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան մա­սին հու­շա­գիր ստո­րագ­րե­լուց։ Հու­շա­գի­րը ցույց է տա­լիս Ի­րա­նի ու Սի­րիա­յի ռազ­մա­վա­րա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մա­կար­դա­կը, և Սի­րիա­յում ա­հա­բեկ­չու­թյան դեմ պայ­քա­րում նրանց բազ­մա­մյա հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ար­գա­սիքն է, ա­սել է նա։ Բա­ղե­րին, իր հեր­թին, ըն­դգ­ծել է բո­լոր բնա­գա­վառ­նե­րում եր­կու եր­կր­նե­րի երկ­կողմ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ամ­րապն­դու­մը շա­րու­նա­կե­լու կարևո­րու­թյու­նը, հայ­տա­րա­րե­լով, որ դա բխում է եր­կու եր­կր­նե­րի շա­հե­րից։ Խոսքն այն մա­սին է, որ հու­լի­սի 8-ին Բա­ղե­րին և Սի­րիա­յի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Ա­լի Աբ­դու­լա Ա­յու­բը պայ­մա­նա­գիր են ստո­րագ­րել ռազ­մա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյունն ընդ­լայ­նե­լու մա­սին։ Կող­մե­րը քն­նար­կել են Սի­րիա­յի վեր­ջին ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը և ըն­դգ­ծել երկ­րից օ­տա­րերկ­րյա զոր­քե­րը հա­նե­լու անհ­րա­ժեշ­տու­թյու­նը։ Այ­սինքն՝ ա­մե­րի­կյան, թուր­քա­կան և իս­րա­յե­լա­կան օ­կու­պանտ­նե­րին։


Գե­նե­րալ Բա­ղե­րին նշել է նաև, որ Ի­րա­նը կամ­րապն­դի Սի­րիա­յի հա­կաօ­դա­յին պաշտ­պա­նու­թյան (ՀՕՊ) հա­մա­կար­գե­րը եր­կու եր­կր­նե­րի ռազ­մա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյունն ընդ­լայ­նե­լու նպա­տա­կով։ Ըստ Բա­ղե­րիի, տա­րա­ծաշր­ջա­նի եր­կր­նե­րը չեն ող­ջու­նում ԱՄՆ-ի ներ­կա­յու­թյու­նը և ար­ձա­գան­քե­լու են թշ­նա­մի­նե­րի ցան­կա­ցած հի­մար ա­րարք­նե­րին։ «Պայ­մա­նա­գիրն ընդ­լայ­նում է մեր փո­խա­դարձ հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը ԱՄՆ-ի ճնշ­մա­նը հա­կազ­դե­լու հա­մար,- ա­սել է նա։- Ի­րա­նը ՀՕՊ հա­մա­կար­գե­րով Սի­րիան կպաշտ­պա­նի Իս­րա­յե­լից։ Խա­ղի կա­նոն­նե­րը փոխ­վել են»։ Պայ­մա­նա­գիրն Ի­րա­նին թույլ է տա­լիս հայ­րե­նա­կան ար­տադ­րու­թյան առն­վազն եր­կու տի­պի զե­նի­թահր­թի­ռա­յին հա­մա­լիր­ներ (ԶՀՀ) տե­ղա­բաշ­խել Սի­րիա­յում։ Պայ­մա­նա­գի­րը բաղ­կա­ցած է ռազ­մա­կան ու քա­ղա­քա­կան մա­սե­րից։ Ռազ­մա­կան բա­ղադ­րի­չում ա­ռա­վել կարևորն է հա­մար­վում Ի­րա­նի կող­մից ա­րա­բա­կան դաշ­նակ­ցի ա­պա­հո­վու­մը ՀՕՊ-ի այն­պի­սի ա­ռա­ջա­վոր հա­մա­կար­գե­րով, ինչ­պի­սիք են «Բա­հար 373»-ը և «Խոր­դադ-3»-ը։ Ըստ աղ­բյուր­նե­րի, դրա­նով Սի­րիա­յում ի­րա­նա­մետ ու­ժե­րի վրա իս­րա­յե­լա­կան ՌՕՈՒ-ի չդա­դա­րող հար­ված­նե­րի ֆո­նին Թեհ­րանն ու Դա­մաս­կո­սը «ո­րո­շել են «փո­խել մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի վար­ման կա­նոն­նե­րը Սի­րիա­յի օ­դա­յին տա­րա­ծու­թյու­նում»։ «Բա­հար-373»-ը ի­րա­նա­կան ար­տադ­րու­թյան հե­ռա­հար շա­ռավ­ղով ԶՀՀ է, ո­րը պաշ­տո­նա­պես ներ­կա­յաց­վել է 2019 թ. օ­գոս­տո­սի 22-ին։ Այդ ԶՀՀ-ն հա­ճախ ան­վա­նում են C-300-ի նմա­նակ։ «Խոր­դադ-3»-ը ՀՕՊ-ի հա­մա­լիր է՝ 50-75 կմ հե­ռա­հա­րու­թյամբ։ Ի­րանն այն կի­րա­ռել է 2019 թ. հու­նի­սի 20-ին, Պար­սից ծո­ցի շր­ջա­նում, ԱՄՆ-ի ՌՕՈՒ-ի ա­նօ­դա­չու սար­քը ոչն­չաց­նե­լիս։ Եվ զար­մա­նա­լի չէ, որ Ի­րա­նի ու Սի­րիա­յի ակ­տի­վա­ցումն ըստ ժա­մա­նա­կի հա­մըն­կել է ՌԴ ԱԳՆ-ի հայ­տա­րա­րու­թյա­նը, ո­րում Մոսկ­վան նա­խազ­գու­շաց­րել է Իս­րա­յե­լին Պա­ղես­տի­նի օ­կու­պա­ցիան օ­րի­նա­կա­նաց­նե­լուց։ Ըստ ո­րոշ տվյալ­նե­րի, ՀՕՊ-ի ի­րա­նա­կան մի­ջոց­ներն ար­դեն Սի­րիա­յում են։ Մենք հի­շում ենք, որ ՀՕՊ-ի ռու­սա­կան մի­ջոց­նե­րը դեռ ոչ մի ան­գամ չեն օգ­տա­գործ­վել իս­րա­յե­լա­կան ռազ­մա­կան ա­վիա­ցիա­յի դեմ։ Բայց ի­րա­նա­կան ԶՀՀ-նե­րը հաս­տատ կխ­փեն իս­րա­յե­լա­կան ցան­կա­ցած ինք­նա­թիռ։ Կր­կին ըն­դգ­ծենք. Իս­րա­յե­լում և ԱՄՆ-ում ար­դեն այն ժա­մա­նակ խու­ճապ սկս­վեց։ Այ­սինքն՝ մինչև հու­լի­սի 12-ը։ Եվ հան­կարծ՝ պայ­թյուն ա­մե­րի­կյան ա­վիակ­րի վրա։ Հա­յեր ու հա­յու­հի­ներ, մի պահ պատ­կե­րաց­րեք, թե ա­մե­րի­կա­ցի­նե­րի և իս­րա­յել­ցի­նե­րի մարմ­նի որ մասն է քոր ե­կել, մաշ­կի որ հար­ված­ներն են սարս­ռա­ցել ու բշ­տիկ­նե­րով ծածկ­վել...
(շա­րու­նա­կե­լի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 15652

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ