Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 
  • Ասում են...

    Ասում են...

    23.04.2013| 02:11
    ...թե ինչ-որ մի պահի, երբ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած շարժումն իր պիկին էր հասել, իշխանությունները, ճիշտ է, որևէ ցանկություն չեն ունեցել նրանց պորտֆելներ տալու, սակայն, նորմալ բանակցությունների դեպքում, հնարավոր էր ոչ միայն սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը Րաֆֆուն, այլև վերահսկողական որոշակի ֆունկցիաներ Ռուբեն Հակոբյանին տրվեին: Սակայն, շարժման իսպառ մարումից հետո, դա էլ չեն ցանկանա տալ:
  • Ասում են...

    Ասում են...

    19.04.2013| 01:02
    ...թե որքան էլ խոսվում է ընդդիմադիրների հետընտրական դաշինքի, միասնական շտաբի մասին, իրականում ընդդիմադիր ուժերից յուրաքանչյուրն առանձին-առանձին սեպարատ բանակցությունների մեջ է իշխանական թևի հետ` երկրորդ պատվավոր տեղի համար: Բանակցողների մեջ է, որքան էլ պարադոքսալ է, ՀԱԿ-ը, որին էլ, ըստ մեր տեղեկությունների, լավ էլ քարտ-բլանշ է տրված հեռուստատեսություններում. վերջիններիս հրահանգված է` որքան կարող են պտտել ՀԱԿ թեկնածուին:
  • Ասում են...

    Ասում են...

    16.04.2013| 02:13
    ...թե ԱԺ-ում պետաիրավական մշտական հանձնաժողովում մինչ ընտրությունները քննարկված «Մարտի 1-ի» դեպքերի առնչությամբ նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծին ՀՀԿ-ն դեմ էր, որովհետև մտավախություն ուներ, թե այս ընտրությունների ժամանակ նույնպես «մարդիկ», որոնք «սարքեցին» մարտի մեկը, այժմ նույնպես կփորձեն բախման միջոցով հարցեր լուծել։ Բայց, ասում են, քանի որ ամեն բան բարեհաջող անցավ, ժամանակավոր հանձնաժողովի միջոցով «հարկավորներին» բան ասել-հասկացնելու անհրաժեշտությունն էլ օրակարգից դուրս եկավ:
  • Ասում են...

    Ասում են...

    12.04.2013| 00:52
    ...թե որևէ մեկը լուրջ չի վերաբերվում Անդրիաս Ղուկասյանին։ Նաև այն շրջապատում, որը նրան հասունացրել է, որպես պայքարի գիտակի: Ի դեպ, ոմանք պնդում են, թե նրա նախնիները եղել են մենշևիկներ:
  • Ասում են...

    Ասում են...

    09.04.2013| 00:44
    ...թե ԲՀԿ-ն անչափ լուրջ փողեր է ներդրել նաև սոցցանցերում իր քարոզչությունն իրականացնելու համար, ինչի պատասխանատուն ոչ անհայտ Վահե Հովհաննիսյանն է: Թիրախային հարցերը նա է որոշում: Դա է պատճառը, որ վերջին շրջանում ԲՀԿ-ՀՀԿ երբեմնի ահավոր խոսք ու կռիվը Ֆեյսբուքում դարձել է մասամբ տանելի, պակաս ագրեսիվ: Չնայած ասում են նաև, թե Աշոտյանից «զզվելու մասին» էջը նույնպես ԲՀԿ-ի «մուտացիան» է:
  • Ասում են...

    Ասում են...

    05.04.2013| 02:52
    ...թե ՀՅԴ-ում գնալով ուժեղանում է ղեկավարության և շարքերի միջև առկա դժգոհությունը: ՀՅԴ թևերի, դրսի և ներսի «ընկերների» միջև տարաձայնությունները իրենց անդրադարձն են ունեցել ոչ միայն ՀՅԴ ֆինանսական, այլև հոգեբարոյական վիճակի վրա: ՀՅԴ-ի վրա «ամագ» ունեցողներն այսօր կամաց-կամաց օտարանում են նրանից, չնայած «դիսցիպլինար» առումով ՀՅԴ «համայնքը զորավոր է, համայնքը չի ների»: Օտարվողների թվում նշվում է ոչ միայն Լիլիթ Գալստյանի, այլև Արտյուշա Շահբազյանի անունը:
  • Ասում են...

    Ասում են...

    29.03.2013| 01:04
    ...թե ՀՅԴ-ն բավականին խոր մտահոգություն ունի` արդյո՞ք ավագանու ընտրություններում կկարողանա հաղթահարել վեց տոկոսի շեմը, թե՞ ոչ: ՈՒ կիրառում է պայքարի բոլոր ընդունված և չընդունված մեթոդները: Ասում են նաև, թե Աղվան Վարդանյանը, ով օրերս իր ասուլիսում քննադատեց ՀՀԿ-ին` ընտրողների ցուցակներ կազմելու-«հերթագրելու» համար, նույն ՀՅԴ-ում պատասխանատուն ու կազմակերպիչն է նույն այդ գործի. ըստ այդմ` յուրաքանչյուր հավատավոր դաշնակցական պետք է իր հետ ընտրության բերի տասը այլ ընտրողի ու նրանց ցուցակը ներկայացնի ՀՅԴ-ին:
  • Ասում են...

    Ասում են...

    26.03.2013| 00:58
    ...թե Րաֆֆու առաջարկությունների նամակը փոթորկել, քնից զրկել է նրա պահանջած նախարարությունների, գերատեսչությունների ղեկավարներին:
  • Ասում են...

    Ասում են...

    22.03.2013| 00:59
    ...թե ՀՀԿ-ում բավականին հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում: Հին գվարդիան այս պահին խաղից դուրս վիճակում է հայտնվել, կորցնում է իրավիճակի վերահսկողությունը, ավելին` անջրպետներ են առաջանում նաև հին գվարդիայի անդամների միջև, որովհետև նրանցից շատերը հասկացել են, որ անիմաստ տեղը հայտնվեցին Սերժ Սարգսյանի համար «պերսոնա նոն գրադա» վիճակում` դառնալով խիստ անվստահելի: Նրանցից ոմանք հաջողեցրել են արագ կողմնորոշվել և հաղթահարել այդ վիճակը։ Ասում են նաև, թե ՀՀԿ-ի թևերում այժմ «գույքագրում» է ընթանում:
  • Ասում են...

    Ասում են...

    19.03.2013| 01:10
    ...թե Հայաստանում գործող բոլոր կարգի կազմակերպություններն այս, է՛լ առավել նախընտրական շրջանում ոտքի վրա են եղել` հանուն Րաֆֆիի: Ավելին` նոր տարվա շեմին Հայաստան է ժամանել Ռընե Լևոնյանին փոխարինած Հայ ավետարանական եկեղեցու ներկայացուցիչը, որը Լևոն Պարտակճյանի ու «համապատասխան» այլ մարդկանց հետ հանդիպել է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ` բանակցություն-ժողովի շրջանակներում: