Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 
  • Պատժամիջոցները բացասաբար կանդրադառնան Թուրքիայի ռազմարդյունաբերության վրա

    Պատժամիջոցները բացասաբար կանդրադառնան Թուրքիայի ռազմարդյունաբերության վրա

    17.12.2020| 16:22
    Ռուսական արտադրության C-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռքբերման պատճառով Թուրքիայի դեմ սաhմանած ԱՄՆ-ի պատժամիջոցներն ընդգրկում են միայն պաշտպանական ոլորտը:
  • Տարածքների կորստի հետևանքով Արցախում մնացել է գործող 6 հիդրոէլեկտրակայան, մինչ պատերազմը կար գործող 36 ՀԷԿ

    Տարածքների կորստի հետևանքով Արցախում մնացել է գործող 6 հիդրոէլեկտրակայան, մինչ պատերազմը կար գործող 36 ՀԷԿ

    09.12.2020| 20:58
    Տարածքների կորստի հետևանքով Արցախում մնացել է գործող 6 հիդրոէլեկտրակայան, մինչ պատերազմը Արցախում կար գործող 36 ՀԷԿ՝ Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի բաժնի պետի պաշտոնակատար Լևոն Գաբրիելյանը:
  • Փարիզը, Բեռլինը և Լոնդոնը Թեհրանին կոչ են անում հրաժարվել միջուկային ծրագրի ընդլայնման պլաններից

    Փարիզը, Բեռլինը և Լոնդոնը Թեհրանին կոչ են անում հրաժարվել միջուկային ծրագրի ընդլայնման պլաններից

    07.12.2020| 22:32
    Եվրոպական «եռյակը» կոչ է անում Իրանին հրաժարվել միջուկային ծրագրի ընդլայնման պլաններից և միջուկային օբյեկտներ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մուտքի սահմանափակումներից՝ ասվում է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարների համատեղ հայտարարության մեջ։
  • Թուրքիայում 18 տարում ամենամեծ ներդրումները

    Թուրքիայում 18 տարում ամենամեծ ներդրումները

    05.12.2020| 00:00
    Թուրքիայի առևտրի նախարարությունը տվյալներ է հրապարակել օտարերկրյա ներդրումների ծավալների մասին։ Նախարարությունը փորձել է առանձին փուլերով ներկայացնել մինչև իշխող կուսակցության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնավարումը տնտեսությունում արձանագրված ոչ շոշափելի արդյունքները և նրա իշխանության տարիներին տնտեսական «նշանակալից զարգացումները», փոխանցում է Ermenihaber-ը։
  • Ի՞նչ գին ուներ Արցախը Ռուսաստանի համար՝ համեմատած Թուրքիային 700000 խորանարդ մետր գազի վաճառքի հետ

    Ի՞նչ գին ուներ Արցախը Ռուսաստանի համար՝ համեմատած Թուրքիային 700000 խորանարդ մետր գազի վաճառքի հետ

    28.11.2020| 08:45
    Ռուսական էներգետիկ «Գազպրոմ էքսպորտ» ընկերությունը, որ մինչև հիմա գազ էր վաճառում Թուրքիային նավթային ինդեքսացիայի երկարաժամկետ պայմանագրով, իր էլեկտրոնային պլատֆորմում Թուրքիային գազի առաջին սպոտային վաճառքի աճուրդ է անցկացրել:
  • Սոթքի բերած նոր ռիսկերը

    Սոթքի բերած նոր ռիսկերը

    27.11.2020| 20:14
    Սոթքի խնդրի լրջությունը Հայաստանում ամբողջությամբ չի ընկալվում։ Իշխանություն չկա՝ ակնհայտ է։ Բայց ոչ իշխանական համակարգերը և լիդերները նույնպես լռում են։ Կա մտավախություն, որ Հայաստանում լրջության պոտենցիալը կտրուկ նվազել է, ինչը պետության համար մեծագույն ռիսկ է։ Սոթքի խնդիրն ունենալու է շարունակություն, որը Հայաստանի համար կենսական ռիսկեր է ստեղծելու։
  • Ո՞վ է Սոթքի ոսկու հանքի սեփականատերը

    Ո՞վ է Սոթքի ոսկու հանքի սեփականատերը

    27.11.2020| 15:19
    Հայաստանի ամենամեծ՝ Սոթքի ոսկու հանքավայրը շահագործում է ռուսական «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը: Խոշոր բաժնետերը Ռոման Տրոցենկոն է, որ 2020-ի հուլիսից դարձել է «Գեոպրոմայնինգ գոլդ»-ի շուրջ 96 տոկոս բաժնեմասի սեփականատերը։
  • Տիրան Խաչատրյան. Սոթքի հանքը կիսով չափ մեր, կիսով չափ ընկնում է իրենց տարածքում

    Տիրան Խաչատրյան. Սոթքի հանքը կիսով չափ մեր, կիսով չափ ընկնում է իրենց տարածքում

    27.11.2020| 14:23
    Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը հերքում է տեղեկությունը, թե ադրբեջանցի զինվորականները մուտք են գործել Սոթքի ոսկու հանքի տարածք և աշխատակիցներից պահանջել ազատել տարածքը։
  • «Ղարաբաղ-կարպետ» ընկերությունը վաճառում է փրկված գորգերը

    «Ղարաբաղ-կարպետ» ընկերությունը վաճառում է փրկված գորգերը

    24.11.2020| 22:25
    Պատերազմը խաթարել է նաև «Ղարաբաղ կարպետ» ընկերության բնականոն գործունեությունը: Ընկերության ավելի քան 100 աշխատակիցներ կորցրել են աշխատանքը, բնակարանը: Ադրբեջանական վերահսկողությանն անցած Շուշիում է մնացել Ղարաբաղ կարպետ ընկերության Շուշիի արտադրամասն՝ իր ամբողջ գույքով, գորգերի և հումքի մնացորդով:
  • Լուկաշենկո. Բելառուսը միջուկային տերություն է դառնում

    Լուկաշենկո. Բելառուսը միջուկային տերություն է դառնում

    07.11.2020| 15:34
    Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսի ատոմակայանի գործարկումը հնարավորություն է տալիս ասել, որ երկիրը դառնում միջուկային տերություն է, հայտնում է BelTA- ն: Բելառուսի նախագահը հավելել է, որ սա պատմական իրադարձություն է հանրապետության կյանքում: