Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Համակարգի շահը

Համակարգի շահը
31.05.2012 | 13:59

Երևի թե իշխանություններն իսկապես ԲՀԿ նախարարների աշխատանքն արդյունավետ են համարում, քանի որ իշխանության ներսում այս պահին խոսվում է Հարություն Քուշկյանին առողջապահության նախարարի պաշտոնում թողնելու անհրաժեշտության մասին, ինչը պայմանավորում են նրա բարձր արհեստավարժությամբ։ Թե որքանով այս պնդումներն իրականություն կդառնան, կպարզվի առաջիկա տասն օրվա ընթացքում։ Հետաքրքիրն այն է, որ իշխանությունը համաձայն է, որ Հարություն Քուշկյանը պահպանի նախարարի պաշտոնն առանց ԲՀԿ-ից դուրս գալու պայմանի։


Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2705

Մեկնաբանություններ