Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Այսօր կառավարությունում քննարկվել են Հայաստանի զարգացմանն ուղղված համագործակցության նոր ռազմավարության մանրամասներ

Այսօր կառավարությունում քննարկվել են Հայաստանի զարգացմանն ուղղված համագործակցության նոր ռազմավարության մանրամասներ
01.06.2012 | 03:13

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջաթինդեր Չիմային` Հայաստանի զարգացմանն ուղղված համագործակցության մշակվելիք նոր հնգամյա ռազմավարության (Country Development Cooperation Strategy) չափորոշիչները և դրանում ընդգրկվելիք ՀՀ կառավարության առաջնահերթությունները քննարկելու նպատակով:

Ջաթինդեր Չիման շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար և անդրադարձել համագործակցության նոր ռազմավարության հիմնական ուղղություններին: Նա ներկայացրել է USAID- ի կողմից տնտեսական աճի ու ժողովրդավարական կառավարման
բնագավառներում, ինչպես նաև առողջապահական և սոցիալական ոլորտի բարեփոխումների իրականացման նպատակով առաջարկվող քայլերը:
Վարչապետ Սարգսյանն ասել է, որ հետագա համագործակցության մասին կողմերի պատկերացումները ընդհանուր առմամբ համընկնում են և որպես ՀՀ կառավարության գերակայություններ նշել տնտեսական աճի ապահովումը, կառավարման արդյունավետության բարձրացումը, ժողովրդավարական ինստիտուտների ձևավորումը, ինչպես նաև առողջապահական և սոցիալական ոլորտներում բարեփոխումների իրականացումը:
Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ հիշյալ ուղղություններով ծրագրերի իրականացումը պետք է
նպատակաուղղված լինի Հայաստանում միջին խավի ձևավորմանն ու կայացմանը: Քննարկման արդյունքում Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ստեղծել շահագրգիռ նախարարությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբ, որը ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան
գրասենյակի հետ համատեղ կզբաղվի ռազմավարության մշակման հարցերով:

Դիտվել է՝ 2169

Մեկնաբանություններ