«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

«Հաջողություն, որդյակս»,- ասաց հոգևոր առաջնորդն իր աջը համբուրողին

«Հաջողություն, որդյակս»,- ասաց հոգևոր  առաջնորդն իր աջը համբուրողին
02.10.2012 | 11:19

Այս անգամ մեր զրույցը լինելու է «աջ» բառի և նրա զանազան դրսևորումների մասին: Մենք շատ հաճախ ենք գործածում այնպիսի բառեր, որոնք այս կամ այն կերպ առաջացել են «աջ» բառից, բայց առաջին հայացքից այնքան էլ հեշտ չէ կռահել դա: Օրինակ, հենց նոր ես գործածեցի երկու բառ՝ «առաջանալ» ու «առաջին», որոնք կազմված են «աջ» բառից: Այդ մասին՝ քիչ ուշ:


Ընդհանրապես, բազմաթիվ ժողովուրդների պատկերացումներում աջը համարվել է «լավ, բարեգուշակ, հաջողության» կողմ, իսկ ձախը` «անհաջողության, ձախորդության, չար» կողմ: Դա հայերենում շատ լավ արտահայտված է դարձվածներով: Բերենք մի քանի օրինակ` «աջ» բառով կազմված.
Ա՞ջ ես, թե՞ ձախ
Աջ ձեռք
Աջը հասնի
Գործը աջ գնալ
Աջն ու ձախը չգիտենալ։
Քիչ չեն նաև «ձախ» բառով կազմվածները.
Գործերը ձախ գնալ
Ձախ ձեռքով գործ անել
Ձախ ոտքի վրա վեր կենալ
Ձախորդ Փանոս։
Մութ տարիներին հայ ժողովրդի մեջ շատ էին տարածված «ձախ գիծ», «ձախ հոսանք»,«ձախ եկամուտ» արտահայտությունները: Սրանք բնույթով չար են, բայց ունեցողի համար բարիք են: Այսօր ձախ գիծն ու ձախ հոսանքը վերացել են, իսկ ձախ եկամուտը և ձախ գնալը, երևի, անմահ են: Այստեղ է, որ ձախն ու աջը խառնվել են իրար, ու աջը չգիտե, թե ձախն ինչ է անում: Թվում է, թե «ձախ» գնալը բարի է, բայց հո գիտենք, որ չար է:
Բայց վերադառնանք «աջ»-ին: Այս բառից կազմվել են «աջող», հետագայում` «աջող», «յաջողակ», այժմ արդեն՝ «հաջող», «հաջողակ», «հաջողություն» բառերը: Այսինքն, եթե մեկին ասում ես հաջող կամ հաջողություն, նշանակում է` նրան մաղթում ես, որ գործերը աջ գնան, լավ, բարի կատարվեն:
Որտեղ հաջողություն, այնտեղ էլ առաջադիմություն: Այսինքն` «առաջ» բառը նույնպես «աջ» բառն է` «առ» մասնիկով: Հետևաբար, «առաջին» բառն էլ «աջ» բառի ճյուղերից է, առաջնորդն էլ հետը: Եթե առաջնորդ ես, պետք է ժողովրդին աջ տանես, պետության գործերը աջ տանես. դա է պարտադրում նույնիսկ բառը` առաջնորդ: Ավա՜ղ, շատ են իշխանավորները, սակավ` առաջնորդները, այնքան սակավ, որ գրեթե չկան:
Բայց, մեկ է, մենք տալիս ենք ու չենք սպառվում, այրվում ենք ու չենք վերջանում, լույս ենք դառնում, երբեմն` կայծակ. վկա՝ Սասունցի Դավիթը:

Վաչագան Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 17546

Մեկնաբանություններ