Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Բաց նամակ ՀՀ նախագահին

Բաց նամակ ՀՀ նախագահին
08.02.2013 | 16:03

Հարգարժան Տիար նախագահ, սույնով տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀՀ կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 13-ի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխման մասին» թիվ N1169-Ա որոշմանհամաձայն պատմության պետական թանգարանին թույլատրվելէր ՀՀ տարբեր մարզերից 2012թ. Սեպտեմբերին Երևան տեղափոխել պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններ` հնագույն կոթողներ, խաչքարեր, ճարտարապետական մանրամասներ, բեկորներ և թանգարանի բացսյունասրահում կազմակերպել ՀՀ անկախությանը նվիրված ցուցադրություն: Արդյունքում թվով 51 պատմամշակութային հուշարձաններ տեղափոխվեցին պատմության թանգարան: Դրան հաջորդեց մասնագետների, հանրության, ինչպես նաև տեղաբնակների բողոքը: Անցկացվեցին բողոքի ակցիաներ, մամուլիասուլիսներ, հարցը քննարկվեց ՀանրայինԽորհրդում: Նամակ-պահանջագիր ուղարկվեց ՀՀ կառավարությանը և Մշակույթի նախարարությանը, սակայն ստացվեց ոչ բավարար պատասխան: Ընթացքի մեջ է ստորագրահավաքը:

Վերոնշյալ որոշումը հղում է կատարում «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի վրա, որի 21-րդ հոդվածում ասվում է՝ «Հանրապետական և տեղական նշանակության հուշարձանների տեղափոխումը, հանրապետական նշանակության հուշարձանների փոփոխումը կարող են կատարվել միայն բացառիկ դեպքերում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ, իսկ տեղական նշանակության հուշարձանների փոփոխումը՝ պետական կառավարման տարածքային մարմինների թույլտվությամբ»:
Համարվում էր, որ հուշարձանների ցուցադրությունը բացառիկ դեպք է: Սակայն վերջերս պարզեցինք, որ ՀՀ կառավարության 2005 թվականիդեկտեմբերի 29-ի N 2338-Ն որոշումով հստակեցվել է «բացառիկ» բառի բացատրությունը: Մեջբերում ենք այդ որոշման 2-դ կետը՝ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխումը կատարվում է ԲԱՑԱՌԻԿ՝ նրա զբաղեցրած տարածքի բնակլիմայական, երկրաբանական պայմանների վատթարացման (հեղեղատներ, սողանքներ, նստվածքներ, փլուզումներ և այլն) հետևանքով հուշարձանի կորուստը կանխելու և (կամ) հուշարձանի զբաղեցրած տարածքը պետական կարևորություն ունեցող արդյունաբերական, հիդրոտեխնիկական, ինժեներատրանսպորտային հաղորդակցության և այլ քաղաքաշինական գործունեություն իրականացնելու նպատակով օգտագործման ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում»:

Մենք համոզված ենք, որ այդ 51 հուշարձաններից և ոչ մեկին վտանգ չէր սպառնում և Ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ վերոնշյալ գործունեությունը տեղի է ունեցել օրենքի կոպիտ խախտման արդյունքում: Խնդրում և պահանջում ենք, որպեսզի Դուք՝ որպես ՀՀ օրենքի պահպանման երաշխավոր, հետամուտ լինեք թիվ N1169-Ա որոշման չեղյալ համարելու և հուշարձանների վերադարձի հարցերում: Ինչպես նաև պատկան մարմիններին հանձնարարություն տալու, որպեսզի տեղում կազմակերպեն հուշարձանների վերականգման և պահպանման աշխատանքները:
Ակնկալում ենք հարցի շուտափույթ լուծում:

«Պատմական հուշարձանների պահպանություն» նախաձեռնություն

Դիտվել է՝ 1529

Մեկնաբանություններ