Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հայաստանի կառավարությունը ենթակառուցվածքների զարգացմանը և ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող առաջարկներ կանի Եվրամիությանը

Հայաստանի կառավարությունը ենթակառուցվածքների զարգացմանը և ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող առաջարկներ կանի Եվրամիությանը
18.07.2018 | 09:42

Հայաստանի կառավարությունը համապարփակ առաջարկներ կներկայացնի ԵՄ-ին` ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը՝ արձագանքելով Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն: Նա հայտարարել էր, թե ԵՄ-ն կցանկանա Հայաստանի նոր կառավարությունից ակնկալիքների վերաբերյալ համապարփակ առաջարկներ ստանալ: «Առաջարկները վերաբերելու են ՀՀ ենթակառուցվածքների զարգացմանը և ինստիտուցիոնալ բարեփոխումներին»,- նշեց Արման Եղոյանը:


Նա ասաց, որ առաջարկների ներկայացման ժամկետներն առայժմ հստակեցվում են:

Դիտվել է՝ 1562

Մեկնաբանություններ