Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածուն դերասան Հայկ Մարությանն է

«Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածուն դերասան Հայկ Մարությանն է
30.07.2018 | 12:52

«Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածուն վերջերս կուսակցությանն անդամակցած դերասան Հայկ Մարությանն է` Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ` վարչության՝ մի քանի ժամ տևած նիստից հետո հայտնեց ԱԺ պատգամավոր, Երևանի ավագանու նախկին անդամ Ալեն Սիմոնյանը։

«Ընտրությունը տեղի է ունեցել երկու փուլով։ Երկրորդ փուլ են անցել Հայկ Մարությանը և Ալեն Սիմոնյանը: Երկրորդ փուլով «Քաղաքացիական պայմանագրի» առաջին համար է ընտրվել իմ ընկեր Հայկ Մարությանը»,- ասաց Ալեն Սիմոնյանը։ Մարությանը ակտիվորեն մասնակցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած համաժողովրդական շարժման երթերին ու հանրահավաքներին, պարբերաբար հարթակից ելույթներ էր ունենում։
Հարցին՝ սեպտեմբերին կայանալիք արտահերթ ընտրություններում դաշինքո՞վ են հանդես գալու, թե՞ առանձին ցուցակով, Սիմոնյանը պատասխանեց՝ այդ հարցը դեռևս չի քննարկվել։ ՔՊ-ից 4 հոգի էր ինքնաառաջադրվել քաղաքապետի թեկնածու՝ պատգամավոր Ալեն Սիմոնյանը, դերասան Հայկ Մարությանը, սոցիալական հարցերի փոխնախարար Զարուհի Բաթոյանը և վարչապետի օգնական Սրբուհի Ղազարյանը:


Երևանի քաղաքապետի աթոռը թափուր է հուլիսի 9-ից՝ մայրաքաղաքը 7 տարի ղեկավարած Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո։
Հուլիսի 16-ին արտահերթ նիստում ավագանին իր կազմից նոր քաղաքապետ չընտրեց, նիստը տապալվեց քվորումի բացակայության պատճառով։ Այժմ կառավարությունը պետք է ցրի ավագանին ու նշանակի արտահերթ ընտրություններ: Երևանի մասին օրենքի համաձայն՝ արտահերթ ընտրությունն անցկացվում է ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օրում:

Դիտվել է՝ 4316

Մեկնաբանություններ