ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Արևշատ, Աբովյան համայնքներով անցնող ճանապարհահատվածը վերականգնվել է

Արևշատ, Աբովյան համայնքներով անցնող ճանապարհահատվածը վերականգնվել է
14.09.2018 | 12:52

Արևշատ-Աբովյան ճանապարհի մոտ 1,5 կիլոմետրանոց ճանապարհահատվածում ավարտվել են վերականգնման աշխատանքները։ Ճանապարհահատվածի 1,3 կմ-ն անցնում է Արարատի մարզի Աբովյան համայնքով, իսկ մոտ 200 մետրը՝ Արևշատ համայնքով։ Շինարարական աշխատանքները կատարել է «Արարատ ճանշին» ՍՊ ընկերությունը։ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի կողմից ստեղծված աշխատանքային հանձնաժողովը նշված ճանապարհահատվածում իրականացրել է դիտարկում ավարտված շինարարական օբյեկտի համապատասխանությունը նախագծանախահաշվային փաստաթղթերին պարզելու նպատակով։ Հանձնաժողովն ուսումնասիրել է կատարողական փաստաթղթերը, գծագրերը, տեղում կատարել ճանապարհահատվածի զննում, ստուգիչ չափումներ։


«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները եղան նաև Դիտակ-Ջրաշեն ավտոճանապարհի վերականգնվող մոտ 2,1 կմ ճանապարհահատվածում։ Այստեղ վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են։


Ջրաշեն համայնքի բնակիչ Գեղամ Վարդանյանն իր երախտագիտությունն է հայտնում ճանապարհը վերականգնողներին։ «Չեք պատկերացնում՝ ինչ վիճակում էր գտնվում ճանապարհը։ Նույնիսկ մոռացել ենք, թե վերջին անգամ երբ էր այն վերանորոգվել, երևի մի 50 տարի առաջ։ Փոխվել են ամբողջ ջրագծերը։ Պետք է նաև հոգատար լինենք, խնամքով վերաբերվենք ճանապարհին, որպեսզի ավելի երկար ծառայի մեզ»,- ասաց Ջրաշենի բնակիչը։


Նշենք, որ ճանապարհահատվածները վերականգնվել են Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում, իսկ աշխատանքների պատվիրատուն «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ն է:

Դիտվել է՝ 1403

Մեկնաբանություններ