Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Վարդենիսի քաղաքապետը Ֆրանսիայից հրաժարականի դիմում է ներկայացրել

Վարդենիսի քաղաքապետը Ֆրանսիայից հրաժարականի դիմում է ներկայացրել
04.12.2018 | 00:23

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի ղեկավար Արամ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: «Հրաժարականի դիմումը քաղաքական դրդապատճառ չունի և պայմանավորված է նեղ ընտանեկան հանգամանքներով»,- «Իրատեսին» ասաց քաղաքապետարանի մեր աղբյուրը:


Արամ Հարությունյանն արդեն տևական ժամանակ արտերկրում է՝ Ֆրանսիայում և նույնիսկ ազատման դիմումն է այնտեղից գրել: «Արտագաղթե՞լ է»,- հարցրինք մեր զրուցակցին: Վերջինս հստակ պատասխան չտվեց՝ չբացառելով առողջական խնդիրներ ունենալու և արտերկրում բուժման կուրս անցնելու իրողությունը:
Նշենք, որ ՀՀԿ անդամ Արամ Հարությունյանը Վարդենիս համայնքի ղեկավար է ընտրվել 2017-ի նոյեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով։


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1999

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ