Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Աննա Հակոբյանի չի ցանկանում ծախսած գումարներից խոսել

Աննա Հակոբյանի չի ցանկանում ծախսած գումարներից խոսել
21.02.2019 | 20:03

«Ինչպես հեղափոխությամբ մենք անակնկալ մատուցեցինք աշխարհին, այնպես էլ կմատուցենք այն ամենով, ինչին կհասնենք հեղափոխությունից հետո: Դրա մեջ նաեւ մտնում է տնտեսական հեղափոխությունը, մենք շատ արագ կդառնանք ամենաբարեկեցիկ երկրներից մեկը՝ ամենահամերաշխ եւ ամենասիրով լեցուն»,-այսօր հայտարարել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը` հավելելով, որ շատ արագ տեմպերով Հայաստանը ոտք կգցի Շվեյցարիայի նման երկրների հետ: Շատ հետաքրքիր է, վարչապետի տիկնոջ այս լավատեսությունն ինչ հիմքեր ունի, այդ ինչ տեսավ մեր երկրի տնտեսությունում, որ նրան այդքան «մեծ-մեծ» խոսելու առիթ տվեց: Շվեյցա՞րիա: Այստեղ են ասել` թան էլ չէ, բրդած մածուն: Հայաստանի տնտեսական վիճակը ոչ միայն չի բարելավում, այլ ցուցանիշների անկում կա, բայց մենք Շվեյցարիայի հետ «ո՞տք են գցում»: Տիկին Հակոբյանը հավանաբար կարող է իրեն թույլ տալ ոտք գցել այդ երկրների պաշտոնյաների կանանց հետ, քանի որ գուցե նրանք կարող են Շվեյցարիայում պետության հաշվի ճոխ հանգիստ կազմակերպել: Հիշեցնենք, որ մամուլը գրել էր, որ Աննա Հակոբյանը Շվեյցարիայում 4-օրյա հանգիստ է անցկացրել, որը բյուջեի վրա 8 մլն դրամ է արժեցել: Ի դեպ, այս առնչությամբ Աննա Հակոբյանն ասել է. «Ես եղել եմ Դավոսում, ուղեկցել եմ իմ ամուսնուն՝ ֆորումի շրջանակներում, բայց անձնական պատճառներով չկարողացա, ֆորումում չեմ հայտնվել: Բայց ծախսերի մասին ուղղակի ավելորդ է խոսելը, չեմ ուզում նույնիսկ արձագանքել»: Շատ իզուր, որ չի ցանկանում արձագանքել, ի վերջո, տեղեկություն է տարածվել, մարդիկ ակնկալում են, որ իրենց հաշվետվություն կներկայացվի, թե վարչապետին ուղեկցող կինը որքան գումարներ է հարկատուների հաշվին ծախսել Շվեյցարիայում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2186

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ