Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Քանդեցե՛ք այդ տաճարը, և երեք օրվա ընթացքում կվերականգնեմ այն»

«Քանդեցե՛ք այդ տաճարը, և երեք օրվա  ընթացքում կվերականգնեմ այն»
26.02.2019 | 00:06

Այս հրապարակման վերտառության վկայակոչած խոսքերը Հիսուս ասաց հրեաներին Զատիկի տոնակատարության օրերին չվանից շինած խարազանով, աստվածային ցասումով ու որդիական նախանձախնդրությամբ աղավնավաճառներին ու լումայափոխներին տաճարից վռնդելուց հետո` ի պատասխան հրեաների այն հարցման, թե ինչ նշան կարող է ցույց տալ, որ իրավասու է մաքրելու տաճարը:


«Հրեաները նրան ասացին. «Քառասունվեց տարում շինվեց այս տաճարը, իսկ դու երե՞ք օրում այն վերականգնում ես»: Բայց Նա Իր մարմնի տաճարի մասին էր խոսում: Իսկ երբ մեռելներից հարություն առավ, նրա աշակերտները հիշեցին, թե այդ է, որ ասել էր, և հավատացին Գրքին ու այն խոսքին, որ Հիսուս ասել էր (Հովհ. 2;20-22):
Տաճարի մաքրման մասին մասնավորապես Մարկոս Ավետարանիչը վկայում է. «Եվ չէր թողնում, որ որևէ մեկը տաճարի միջով նույնիսկ որևէ բան անցկացնի: Եվ ուսուցանում էր նրանց ու ասում. «Գրված է՝ Իմ տունը բոլոր ազգերի համար աղոթքի տուն է կոչվելու (Ես. 56;7), իսկ դուք այն դարձրել եք ավազակների որջեր» (Երեմիա. 7;11: 18): Քահանայապետերն ու օրենսգետները լսեցին այս և մի միջոց էին փնտրում, թե ինչպես կորստյան մատնեն նրան, բայց վախենում էին Նրանից, որովհետև ամբողջ ժողովուրդը զարմացած էր Նրա ուսուցման վրա» (Մարկ. 11;16-18): «Նրա աշակերտները հետո հիշեցին, որ գրված է. «Քո Տան նկատմամբ Իմ նախանձախնդրությունը Ինձ պիտի ուտի» (Սաղմ. 68;10), (Հովհ. 2;17):


Հիսուս հստակ գիտեր հրեաների մտադրության մասին, և հռչակում էր. «Կյանքը սպանելու ձեր ջանքերն իզուր են, քանզի կա հարություն»: Երուսաղեմի Տաճարը Տիրոջ խորհուրդն ուներ, այն Տիրոջ ներկայությունն էր ընտրյալ ազգի մեջ: Տաճարի ամեն հատվածը առանձին, կահավորանքն ու կարասին, և Տաճարն ամբողջական իր հորինվածքով` Տիրոջն էին ներկայացնում, չկար ոչինչ պատահական ու ավելորդ: Եզեկիելի մարգարեության մեջ գեղեցիկ ու ոգեշնչող դրվագներ են ինչպես համընդհանուր հարության, այնպես էլ Տիրոջ փառքի` Տաճարում վերահաստատման մասին տեսիլքները. «Նա ինձ դուրս բերեց և հանեց այն դռան մոտ, որ արևելք էր նայում: Եվ ահա Իսրայելի Աստծու փառքը գալիս էր արևելքի ճանապարհով: Գետինը, չորս կողմից, լուսավորվեց փառքի լույսով: Իմ տեսած կառքի տեսիլքն էլ նման էր այն տեսիլքին, որ ես տեսա Քոբար գետի մոտ (Եզեկ. 1-3;1-15): Երեսս ի վայր ընկա ու խոնարհություն արեցի: Տիրոջ փառքը արևելք նայող դռնով տաճար մտավ: Ահա տաճարը լի էր Տիրոջ փառքով»:


Մեր Տեր Հիսուս Քրիստոս Ինքն էր Աստծո մեծավայելուչ և անանց փառքը, որ լցրել էր քարաշեն Տաճարը և իմաստավորել ու կենսավորել ամեն մի քարը: «Մի մարդ կար մոտս, որ ասաց ինձ. «Մարդու՛ որդի, տեսա՞ր Իմ գահավորակի տեղը, Իմ ոտնահետքերի տեղը. դրանցով է հավիտյան ապրելու անունս Իսրայելի մեջ: Իսրայելի տան զավակներն այլևս չեն պղծելու Իմ սուրբ անունը, ո՛չ իրենք, ո՛չ նրանց առաջնորդներն իրենց պոռնկությամբ, ո՛չ էլ նրանց միջի իշխանները՝ իրենց սպանություններով, երբ շեմս դնեմ նրանց շեմերի, սեմս՝ նրանց սեմերի մոտ: Դու՛ էլ, մարդու՛ որդի, Իսրայելի տանը ցու՛յց տուր այդ տաճարը, ու թող հետ կանգնեն իրենց մեղքերից: Ցու՛յց տուր դրա պատկերը, ձևն ու հորինվածքը: Դրա բոլոր պատվիրաններն ու օրենքները, կանոնները ցու՛յց տուր նրանց, գրի՛ր նրանց առաջ: ՈՒ թող պահեն իմ բոլոր օրենքներն ու պատվիրանները, կատարեն դրանք» (Եզեկիել 43;1-12):


Այնուհետև Եզեկիելին տրվում է ապագա փափագելի Մեսիայի գալստյան ամենաակնառու նշանը. «Ինձ հետ դարձրեց սրբարանի արտաքին դռնով, որ նայում էր դեպի արևելք: Այն փակված էր: Տերն ինձ ասաց. «Այդ դուռը փակ է մնալու ու չի բացվելու, նրանով ոչ ոք չի անցնելու, որպեսզի Իսրայելի Տեր Աստվածը մտնի այդտեղով: Այն փակ է լինելու, որովհետև առաջնորդ իշխանն է ներսում նստելու՝ Տիրոջ առաջ հաց ուտելու համար: Նա մտնելու է դռան կամարի տակի ճանապարհով և նույն տեղով էլ դուրս է գալու» (Եզեկիել 44;1-3):
Այս մարգարեությունը կատարվեց, երբ Հովսեփն ու Մարիամը իրենց 40 օրական Մանկանը բերեցին Տաճար` Տիրոջը ներկայացնելու համար: Արդեն մթնշաղ էր, երբ տեղ հասան: Տաճարի արևելյան դուռը դղրդյունով բացվեց, և մարդիկ, որ գիտեին մարգարեության մասին և սպասում էին Փրկչին, վառված կանթեղներով դուրս եկան «Տիրոջն ընդառաջ»: Հոգով առաջնորդված` տաճար էր եկել նաև 360-ամյա ծերունի Սիմեոնը, որն իր կարոտած գիրկն առավ Աստծո Լույսը և Փրկությունը:


Այսօր արդեն բոլոր պայմանները ստեղծված են, որպեսզի երեք օրում կառուցվի (վերականգնվի) Երուսաղեմի երրորդ տաճարը, բոլոր քարերը համարակալված են, Օմարի մզկիթի տակ թունելներ են փորված` հարմար պահի մզկիթը նստեցնելու և տաճարի տեղը պատրաստելու համար, սակայն այդ տաճարում Տերը չի հաստատվի, և Տիրոջ փառքը չի լցնի այն, այլ այնտեղ կհաստատվի համատիեզերական, խայտառակ սրբապղծությունը, որ երկնեցին նրանք, ովքեր երբևէ չգնացին Տիրոջն ընդառաջ:

Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Երեցկին`
Գորիս

Դիտվել է՝ 1442

Մեկնաբանություններ