Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Քաղաքապետարանում քաոս է

Քաղաքապետարանում քաոս է
05.03.2019 | 01:44

Երևանի կառավարումը ստանձնածներն այնքան էլ լավ չեն հասկանում՝ ինչի հետ գործ ունեն: Տևական ժամանակ է՝ թաղապետարաններն ինչ-որ հարցով կամ խնդրով դիմող բնակիչների պակաս չունեն: Հիմնական բողոքը, ըստ «Իրատեսի» աղբյուրների, շինթույլտվություններին կամ առանց նախնական թույլտվության կառուցված շինարարություններն օրինական դարձնելուն է առնչվում։


«Բնակիչները, որ առանց համապատասխան թույլտվության, ենթադրենք, պատշգամբը մեծացրել են կամ տանիքին նոր հարկ են ավելացրել, չեն կարողանում դա օրինականացնել, թեև պատրաստ են օրենքով պահաջվող բոլոր վճարումները կատարելու: Ներքին հրահանգ կա, ասել են` առայժմ թող սպասեն հասկանալի չէ, թե ինչի,- ասաց մեր զրուցակիցը։ -Առավել խառնաշփոթ իրավիճակ է շինթույլտվությունների մասով: Քաղշինկոմիտեն այժմ շինարարություն սկսելու թույլտվություն չի տրամադրում, առհասարակ, որևէ մարմին չկա, որ տրամադրի այդ թույլտվությունը, և շինարարություն սկսել ցանկացողներն արդեն մի քանի ամիս է՝ սպասում են: Նրանցից շատերն սկսել են շանտաժի լեզվով խոսել, որ եթե հարցերին լուծում չտան, ճանապարհ կփակեն և այլն»:


Մեր զրուցակիցը փոխանցեց նաև, որ քաղաքապետարանում առայժմ միայն առաջարկներ են ընդունում, բուն աշխատանքը դոփում է տեղում: Նշեց, որ վարչության ու բաժնի պետերը, «Viber»-ով մեկ էլ հանկարծ նամակ են ստանում վերադասներից, թե` այսինչ հարցի վերաբերյալ ի՞նչ առաջարկներ կան, եկեք հավաքվենք, քննարկենք։ «Հավաքվում են, առաջարկներն անում են, քննարկում, արդյունքը, սակայն, այն է լինում, որ առաջարկ-տրցակների թիվն ավելանում է շինթույլտվության իրավունք չստացած ու կառավարման արդյունավետությունից դժգոհող քաղաքացիների թվին զուգահեռ»:


Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1308

Մեկնաբանություններ