Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մեսրոպ Մովսիսյանին ՀՀՌՀ նախագահի պաշտոնում չընտրելու դեպքում տանուլ է տալու արդարությունը. Հրաչ Քեշիշյան

Մեսրոպ Մովսիսյանին ՀՀՌՀ նախագահի պաշտոնում չընտրելու դեպքում տանուլ է տալու արդարությունը. Հրաչ Քեշիշյան
21.03.2019 | 00:00

Մեսրոպ Մովսիսյանին ՀՀՌՀ նախագահի պաշտոնում չընտրելու դեպքում տանուլ է տալու արդարությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ռեժիսոր, պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը:


Նրա ամբողջական գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Նոր մի նյութ կարդացի Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության նախագահի թափուր պաշտոնի մրցույթի մասին։ Նյութում ասվում է, որ ՀՀՌՀ նախագահի ընտրության հանձնաժողովից չեն հայտնում թեկնածուների անունները։
Խոստանում են հրապարակել վաղը երեկոյան, երբ կավարտվի մրցույթին փաստաթղթեր ներկայացնելու ժամկետը։


Ըստ հոդվածի՝ այս պահին հայտնի են մի քանի հայտատուների անուններ՝ ՀՌԱՀ նախկին նախագահ Գագիկ Բունիաթյան, «Լրաբեր» ծրագրի տնօրեն, հեռուստամեկնաբան Արայիկ Մանուկյան, հաղորդումների հեղինակ, սցենարիստ Արթուր Բախտամյան, հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյան, ՀՌԱՀ իրավաբան Արմեն Մկրտչյան, նախկին փոխքաղաքապետ, «Արարատ» մշակութային ալիքի նախկին պրոդյուսեր Արամ Սուքիասյան, «Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյան։ Թերթն ասում է նաև, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն իր թեկնածությունն է առաջադրել հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր պաշտոնի համար։


Վստահ եմ, որ այս հարգարժան մարդիկ ՝ ի մ գործընկերներից յուրաքանչյուրն ունի մասնագիտական մեծ ունակություններ և վաստակ՝ այս կարևոր կառույցը ղեկավարելու համար։ Ուզում եմ հավատալ, որ մրցույթի հանձնաժողովը կընտրի ամենաարժանավորին, այս դեպքում, գոնե ինձ համար «Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյան։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ Մեսրոպ Մովսիսյանը հայկական հեռուստատեսության ակունքներում է, որ նա ստեղծել է առաջին անկախ հեռուստատեսությունը, որ «Ա1» -ի բազան մասնագետների մեծ դարբնոց էր և է, այլ որովհետև ժամանակն է վերականգնելու արդարությունը։


«Արմնյուզ» հեռուստաընկերության իմ ղեկավարած տարիներին, ինձ համար պատիվ է եղել «Ա1+» հեռուստաընկերության հետ համագործակցությունը, դա ոչ միայն օբյեկտիվ, անկախ լրատվություն էր, այլ նաև հիանալի համագործակցություն Մեսրոպ Մովսիսյանի կամ ինչպես մենք ենք ասում Ձյաձ Մելսի հետ։ Մենք հասցրեցինք նաև միասին իրագործել քաղաքական իրապատում նախագիծը, և ուրախ եմ, որ մեր ընկերությունը գրեթե յոթ տարի իր հնարավորության սահմաններում կարողացել է «Ա1»-ի ընդհատված եթերին տալ գոնե որոշակի շարունակականություն, «Այբ-Ֆեն» Արմնյուզի եթերում էր մինչ անցյալ տարվա ավարտը։ Ավարտվեց մի էտապ իմ հեռուստատեսային կյանքում, ավարտվեց նաև այդ էտապը «Այբ-Ֆե» հեռուստածրագրի համար։ Սկսվում են նոր ժամանակներ։ Ես կարծում եմ տարիների փորձս թույլ է տալիս ասելու, որ այսօր, այս պաշտոնի համար լավագույն թեկնածուն Մեսրոպ Մովսիսյանն է ու նրան չընտրելու դեպքում ուղղակի տանուլ է տալու արդարությունը, որի մասին այդքան շատ ու բարձր խոսվում է»։

Դիտվել է՝ 431

Մեկնաբանություններ