Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Իլհամ Ալիև․ Ադրբեջանը դեմ է բանակցային ձևաչափի փոփոխությանը

Իլհամ Ալիև․ Ադրբեջանը դեմ է բանակցային ձևաչափի փոփոխությանը
21.03.2019 | 00:04

Ղարաբաղյան խնդիրը կարող է կարգավորվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում` Նովրուզի առթիվ շնորհավորական ուղերձում հայտարարել է Իլհամ Ալիևը: Ադրբեջանի նախագահը վերստին նշել է՝ Բաքուն դեմ է բանակցային ձևաչափի փոփոխությանը, և պնդել, թե այս դիրքորոշումը պաշտպանում են նաև խնդրով զբաղվող միջնորդները: «Հայկական կողմը հարց է բարձրացրել բանակցային ձևաչափի փոփոխության մասին, Ադրբեջանը, բնականաբար, դեմ է դրան: Միաժամանակ, Մինսկի խմբի համանախագահները, հանդես գալով կարևոր հայտարարությամբ, ընդգծեցին, որ ձևաչափը պետք է մնա անփոփոխ: Նույնաբովանդակ հայտարարություններով հանդես եկան նաև ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները: Սա միանշանակ լուրջ ազդակ է Հայաստանի համար և վկայում է, որ Ադրբեջանի դիրքորոշումը գնալով ավելի մեծ աջակցություն է ստանում», - ասել է Ալիևը: Նա պնդել է, որ «Ղարաբաղը Ադրբեջանի պատմական տարածքն է, և խնդիրը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»:

Խոսելով բանակցությունների մասին՝ Ալիևը ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է իր ռազմական ներուժը հզորացնել. «Անցած տարվա երկու ռազմական շքերթները ցույց տվեցին ողջ աշխարհին մեր զինուժի հզորությունը: Այս տարի, ինչպես նաև առաջիկա տարիներին մենք անելու ենք հնարավորը մեր բանակաշինության համար: Ադրբեջանի բանակը զինվում է ամենաարդիական տեխնիկայով, և մեր անվտանգությունն օր-օրի ավելի է ամրապնդվում»:

Դիտվել է՝ 369

Մեկնաբանություններ