Թբիլիսիում իրավիճակը շարունակում է լարված մնալ․ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարներն աղբամաններով, երկաթե արգելապատնեշներով և ձեռքի տակ ընկած այլ առարկաներով բարիկադներ են կառուցում։ Ոստիկանությունը պարբերաբար արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ, ջրցան մեքենաներ և հատուկ այլ միջոցներ է կիրառում մայրաքաղաքի կենտրոնական պողոտաները բացելու համար:                
 

Նազարբաևը` ազգային հերոս

Նազարբաևը` ազգային հերոս
21.03.2019 | 00:05

Ղազախստանի նոր նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն այսօր առաջարկել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանան վերանվանել Նուրսուլթան Նազարբաևի պատվին՝ Նուրսուլթան, և խորհրդարանը փոփոխություններ է կատարել Սահմանադրությունում: Տոկաևը հայտարարել է, որ մարզկենտրոնների բոլոր կենտրոնական փողոցները նույնպես պետք է կրեն Նազարբաևի անունը, Աստանայում պետք է կանգնեցնել պաշտոնաթող նախագահի արձանը։ Ղազախստանի հիմնադիր նախագահին նաև շնորհվել են ազգային հերոսի և մի շարք այլ կոչումներ։ Նազարբաևը պահպանում է երկրի կառավարումն իր ձեռքերում նաև պաշտոնը թողնելուց հետո՝ նա Անվտանգության խորհրդի ղեկավարն է, իշխող կուսակցության ղեկավարը, և նրա ազդեցությունը ուժային կառույցներում դժվար է թերագնահատել, սակայն փորձագետները համարում են, որ փոփոխությունները Ղազախստանի թե ներքին և թե հատկապես արտաքին քաղաքականությունում անխուսափելի են։

Դիտվել է՝ 363

Մեկնաբանություններ