Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Լոնդոնը խնդրում է ԵՄ-ին բրեկզիտը հետաձգել

Լոնդոնը խնդրում է ԵՄ-ին բրեկզիտը հետաձգել
21.03.2019 | 00:07

Թերեզա Մեյի պնդմամբ` բրեկզիտը չպետք է անվերջ երկարաձվի: Համայնքների պալատում քննարկման ժամանակ վարչապետն ասել է, որ վերջնաժամկետը պետք է երկարաձգել մինչը հունիսի 30-ը: «Որպես վարչապետ, ես չեմ պատրաստվում այդ վերջնաժամկետը ավելի երկարաձգել»` հայտարարել է Մեյը: Բրեկզիտի ժամկետների երկարաձգման նամակը կառավարությունն արդեն ուղարկել է ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին: Մեյի կառավարությունը հույս ունի մինչև հունիսի 30-ը Բրյուսելի հետ նոր համաձայնագիր մշակել և կնքել:

Դիտվել է՝ 355

Մեկնաբանություններ