Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սերգեյ Լավրով. Աշխարհը սպառազինությունների նոր մրցավազքի շեմին է

Սերգեյ Լավրով. Աշխարհը սպառազինությունների նոր մրցավազքի շեմին է
21.03.2019 | 00:08

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պնդում է, որ աշխարհը սպառազինությունների նոր մրցավազքի շեմին է: Ժնևում՝ զինաթափմանը նվիրված ՄԱԿ-ի համաժողովում նա ասել է. «ԱՄՆ-ի` սկզբում Հակահրթիռային պաշտպանության մասին, հետո միջին և փոքր հեռահարության հրթիռներին վերաբերող համաձայնագրերից դուրս գալու որոշումները կարող են հանգեցնել լայնածավալ և քիչ կանխատեսելի սպառազինությունների մրցավազքի»:

Դիտվել է՝ 330

Մեկնաբանություններ