«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

ԿԳ նախարարը՝ ԵՊՀ-ի մասին

ԿԳ նախարարը՝ ԵՊՀ-ի մասին
21.03.2019 | 00:42

Բուհի ներքին խնդիրներն են. եթե որոշել են, որ պետք է պաշտոնավարի մի մարդ, որը պետք է շարունակի դեգրադացնել բուհը, բուհի ներքին խնդիրն է. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում ԵՊՀ-ում տեղի ունեցած իրադարձություններին, երբ ԵՊՀ ռեկտորն աշխատանքից ազատեց պրոռեկտորին:


Հարցին, թե իր ասած դեգրադացված բուհում անելիք չունի, նախարարն ասաց, որ նախկինում էլ չուներ, ձևավորվել է խորհուրդ, որն էլ պետք է որոշի:
Դիտարկմանը, որ պրոռեկտորը նշել էր, որ իրեն հեռացրել են անվստահության հիմքով, քանի որ, ըստ ռեկտոր Արամ Սիմոնյանի, հանդիպել էր նախարարի հետ, Արայիկ Հարությունյանը պնդեց, որ իր հետ չի հանդիպել ոչ հեռացվելուց առաջ, ոչ հետո: «Ես պարոն Գևորգյանին տեսել եմ մի քանի ամիս առաջ՝ հոգեհանգիստներից մեկի ժամանակ, պարզապես բարևել ենք մեկ տարի առաջ»,- ասաց նա: Նախարարն ասաց, որ եթե իրենք ցանկանային՝ մոնոլիտ քվեարկություններ լինեին, նման ձևով կձևավորեին խորհուրդները: Նա նշեց, որ շատ լրատվամիջոցներ գրեցին, թե ՔՊ-ականներով են լցնում խորհուրդները, բայց հիմա տեսնում են, որ նման երևույթ չկա:

«Եթե ուզենայինք մոնոլիտ անել, այո, կլցնեինք ՔՊ-ականներով և մեր մարդկանցով և կունենայինք մոնոլիտ քվեարկություններ, մենք չենք ուզում այդպես զարգացնել բուհերը, բուհերի խորհուրդներում պետք է լինեն մարդիկ, ովքեր ունենան իրենց կարծիքը, մարդիկ, ովքեր բիզնեսի ներկայացուցիչ են և աշխատաշուկայի հետ կկապեն բուհը, սա մեր հավատամքն է, մարդիկ պետք է իրենք վերափոխվեն և պատասխանատու լինեն իրենց ընտրության համար»,- ասաց նա:

Դիտվել է՝ 369

Մեկնաբանություններ