Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ալաբամա նահանգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Ալաբամա նահանգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
21.03.2019 | 12:19

Ալաբաման դարձավ ԱՄՆ 49-րդ նահանգը, որ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։
Ալաբամայի նահանգապետ Կայ Իվեյն ապրիլը հայտարարել է «Ցեղասպանության իրազեկման ամիս»։ «Մենք ողջունում ենք նահանգապետ Իվեյի հռչակագիրը, որով Ալաբաման դարձավ 49-րդ նահանգը՝ պաշտոնապես ընդունելով մարդկության դեմ իրականացված միջազգային հանցագործությունը, - հայտարարել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի Արևելյան տարածաշրջանի խորհրդի նախագահ Սթիվ Մեսրոբյանը: -Այս հռչակագիրը հզոր հիշեցում է, որ ցեղասպանությունների մասին ճշմարտությունը չի կարող թաքցվել կազմակերպիչների և նրանց կողմից, ովքեր շահույթ են ստանում հանցագործությունից»։ Կես միլիոն հայազգի բնակչություն ունեցող և հայկական երկրորդ ամենամեծ գաղթօջախը համարվող ԱՄՆ 50 նահանգներից 49-ը՝ բացի Միսիսիպիից, ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը։

Դիտվել է՝ 288

Մեկնաբանություններ