Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Զուրաբիշվիլին կրկնում է՝ 2008-ին Սահակաշվիլիի հրամանով վրացական ուժերը ռմբակոծել էին Ցխինվալին

Զուրաբիշվիլին կրկնում է՝ 2008-ին Սահակաշվիլիի հրամանով վրացական ուժերը ռմբակոծել էին Ցխինվալին
21.03.2019 | 12:27

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կրկնում է նախընտրական շրջանում հնչեցրած իր սկանդալային հայտարարությունը` պնդելով, որ վրացական ուժերը նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հրամանով 2008-ի օգոստոսին ռմբակոծել էին Հարավային Օսիայի վարչական կենտրոն Ցխինվալին:

Վրաստանի հինգերորդ նախագահը երեքշաբթի երեկոյան Հանրային հեռուստատեսությանը հարցազրույցում ասել է. «Պատմությունը պետք է տա այդ հարցի պատասխանը` ի՞նչ է արել Սահակաշվիլին, նա պե՞տք է դիմեր այդ քայլին մի իրավիճակում, երբ վրացական գյուղերի դեմ սադրանքները հաջորդում էին մեկը մյուսին: Միանշանակ է, սակայն, որ նա ռմբակոծել է Ցխինվալին, որն այդ պահին գրեթե ամբողջությամբ դատարկ էր: Դա սխալ էր, սակայն ես կարծում եմ, որ դա անձամբ Սաակաշվիլիի, այլ ոչ թե Վրաստանի սխալն էր»: Սալոմե Զուրաբիշվիլին առաջին անգամ նման հայտարարությամբ հանդես եկավ նախագահական ընտրությունների քարոզարշավի սկզբում` 2018-ի սեպտեմբերին, արժանանալով ընդդիմության կոշտ քննադատությանը:

Դիտվել է՝ 208

Մեկնաբանություններ