Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Սերժ Սարգսյան. Հանրային ելույթ եմ ունենալու, երբ անհրաժեշտ գտնեմ

Սերժ Սարգսյան. Հանրային ելույթ եմ ունենալու, երբ անհրաժեշտ գտնեմ
21.03.2019 | 12:31

Հրաժարականից հետո առաջին անգամ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է լրատվամիջոցի հարցերին։ Հանրային հեռուստաընկերության լրագրողին հաջողվել է հարցեր ուղղել Ս.Սարգսյանին Երևանի Շախմատի տանը։


Նա հետաքրքրվել է պաշտոնաթող նախագահից՝ ինչու հրաժարականից հետո հանրային ելույթ երբևէ չի ունեցել, ինչին Ս.Սարգսյանը պատասխանել է. «Ժամանակը կգա՝ ունենալու եմ»։ Լրագրողը փորձել է ճշտել՝ Սերժ Սարգսյանը այժմ էլ կարծում է, որ «Փաշինյանը ճիշտ էր, իսկ ինքը սխալվեց»։ «Ես ձեզ ասացի, երբ որ անհրաժեշտ գտնեմ, այն ժամանակ ես հանրային ելույթ եմ ունենալու։ Հիմա ինչու՞ եք գալիս ինչ որ բան պարտադրում», - պատասխանել է Սերժ Սարգսյանը:

Դիտվել է՝ 277

Մեկնաբանություններ