«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Գողն առաջինն է ասում՝ բռնիր գողին

Գողն առաջինն է ասում՝ բռնիր գողին
04.04.2019 | 22:48

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.


Գողն առաջինն է ասում՝ բռնիր գողին
Տարիներ շարունակ իմ մտահոգությունն ու վրդովմունքն եմ հայտնել ապատեղեկատվության, ֆեյք լուրեր հրապարակելու, պատվիրելու եւ տարածելու դեմ:
Թե իշխանություն եղած ժամանակ, թե դրանից հետո՝ մինչ օրս, ականատեսն եմ եղել իմ համեստ անձի, գործընկերերիս նկատմամբ թիրախավորված ֆեյք նյուզերի, նպատակաուղղված վարկաբեկման: Երբեմն որոշել եմ հարցը լուծել դատական կարգով, հետո թողել եմ՝ ժամանակս եւ ջանքերս իմաստալից եւ լուրջ գործի վրա ծախսելու համար:
Ի վերջո, ֆեյքությունը ժողովրդի լեզվով ասած՝ գիտենք ինչ է: Ես սովոր եմ ամեն ինչ ասել մարդկանց դեմքին՝ ուղիղ ու պատասխան տալ ասածիս ու արածիս համար, այլ ոչ թե թաքնվելով սրա-նրա, համակարգչի թիկունքում՝ «կատու ճղել»:
Ժամանակին ֆեյք նյուզերի մի մասը հրապարակվում էր այսօրվա իշխանությանը պատկանող տեղեկատվական հարթակներում, ստի ու կեղծիքի զգալի մասը շրջանառության մեջ էր դրվում արդեն հայտնի ուժերի եւ հայտնի կենտրոններից ֆինանսավորվող կազմակերպությունների, ՊՈԱԿ-ների, ծառայողների կողմից: Մեր երկիրը փոքր է, ու բոլորը բոլորի մասին գրեթե ամեն ինչ գիտեն:


Հիմա ասածս ինչ է. շանտաժով, ֆեյք նյուզերի, սուտ տեղեկությունների տարածման արդյունքում իշխանությունը զավթած, «մանիպուլյացիայի գրոսմայստեր» Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԱԾ պետին հրահանգում է պայքարել ֆեյքերի դեմ՝ խնդիրը տեղափոխելով ոչ ավել, ոչ պակաս ազգային անվտանգության ոլորտ:
Եվ սա ասում է մի մարդ, ով «օդում կախված լուրերի» ձեւակերպման վարպետ է, ով տարիներ շարունակ ապատեղեկատվություն եւ սուտ է տարածել ԱԺ ամբիոնից: Ինչպես կասեր դասականը՝ գողն առաջինն է ասում՝ բռնեք գողին:


Հ.Գ. Հետաքրքիր է՝ Փաշինյանը հիմա՞ էլ է կարծում, որ 2016թ. ապրիլյան պատերազմում Ռուսաստանի մատը խառն է, եւ դա պատերազմ էր Ադրբեջանը ԵԱՏՄ մտցնելու համար:
Փաշինյանը հիմա՞ էլ է կարծում, որ կարմիր գծերն ու տեսախցիկները պետք է վերացնել:
Փաշինյանը հիմա՞ էլ է կարծում, որ Հայաստանի որոշ պաշտոնյաներ օտարերկրյա գործակալներ են: Ի դեպ, մինչ օրս անունների ենք սպասում:

Փաշինյանը հիմա՞ էլ ԱԺ պատգամավորների հեռախոսահամարները կհրապարակի, որպեսզի գազազած ամբոխը կանանց հայհոյի ու սպառնա, թե՞ նորից «իրողություն փոխվեց»՝ արդեն ազգային անվտանգության հարց կդիտարկվի:
Հ.Հ.Գ. Բոլոր հնարավոր ֆեյքերը չպետք է տեղ ունենան մեր երկրում, այդ թվում՝ սիրո եւ համերաշխության ֆեյք քարոզիչները:

Դիտվել է՝ 1005

Մեկնաբանություններ