Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

«Չի մերժի, բայց կտա՞»

«Չի մերժի, բայց կտա՞»
05.04.2019 | 03:08

Ապրիլյան քառօրյա պատերազմի արժանահիշատակման օրերին Արցախում էր Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, որին Նիկոլ Փաշինյանը որոշ ժամանակ առաջ իբր զանգել էր, սակայն չէր «բռնացրել», որ հրավիրի Արցախ՝ անվտանգության խորհրդի նիստին։ Իրականում վարչապետն իր այդ քայլով հերթական անգամ ցույց տվեց, որ խոսակցությունները, թե Փաշինյանն ու իր կառավարությունը բավական ծանր են տանում Արմեն Սարգսյանի հեղինակության բարձրացումը, դրսում տպավորիչ ընդունելությունները, պատահական չեն։ Սարգսյանն էլ, հնարավորինս քողարկված, բայց նշանակետին հարվածող քայլերով է առաջ ընթանում, ԱԽ նիստի չմասնակցեց, բայց գնաց Արցախ հենց այն ժամանակ, երբ 3 տարի առաջ այս օրերին հակառակորդը պատերազմ սանձազերծեց։ Սա ուղերձ էր դրսին և «ապտակ» իրեն անտեսած կառավարությանն ու նրա ղեկավարին։


Նիկոլ Փաշինյանի համար անցանկալի ևս մեկ դրվագ. Արցախում նախագահին շատ ջերմ են ընդունել, և դա վկայում են հրապարակված լուսանկարներն ու ընդունելությանը մասնակցած արցախցի պաշտոնյաները։ Այս ամենի համատեքստում, մեր տեղեկություններով, նախագահի ու վարչապետի միջև վիհն ավելի է խորանում։ Մի կողմից, երկու ղեկավարների գաղափարական ծայրաստիճան տարբերությունն է աչք ծակում, մյուս կողմից, Փաշինյանին հանգիստ չի տալիս Արմեն Սարգսյանի շուրջ դրսում ստեղծված դրական մթնոլորտը։ Սակայն Նիկոլ Փաշինյանն ունի մեկ հաղթաթուղթ, եթե իհարկե, կարողանա զսպել սեփական հավակնությունները։


Նրան թվում է, որ եթե բոլոր լիազորություններն իր ձեռքը վերցնի, կկարողանա ստվերել Արմեն Սարգսյանին, սակայն մոռանում է, որ դրանով օգնում է վերջինիս «չթաթախվելու» շատ վիճահարույց հարցերի մեջ ու հասարակության աչքում «մաքուր» մնալու։ Այնպես որ, հանուն իր հետապնդած նպատակի, ճիշտ կաներ որոշ լիազորություններ զիջել Արմեն Սարգսյանին՝ հեշտացնելով նրա դիրքերը թուլացնելու գործը։ Բայց, ինչպես «Ոսկե ցլիկ» ֆիլմում է ասվում, «ճիշտ է, չի մերժի, բայց կտա՞»։ Փաշինյանն էլ, ամենայն հավանականությամբ, նույն ֆիլմի գլխավոր հերոս Նաջարյանի նման կասի. «Չե՛մ տա։ Որ պապս էլ հորս ձեռը բռնած գա, չե՛մ տա»։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5759

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ