Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Լավրով. ԵԱՏՄ-ն գոյության 5 տարիներին ապացուցել է կայացած լինելը

Լավրով. ԵԱՏՄ-ն գոյության 5 տարիներին ապացուցել է կայացած լինելը
20.04.2019 | 14:00

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ն ստեղծման պահից ամրապնդել է դիրքերն՝ ապացուցելով, որ եվրասիական ինտեգրումը լավ հեռանկարներ ունի: Համագործակցության և ներդրումների միջազգային խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ նա ասել է՝ «Ինչ վերաբերում է եվրասիական ինտեգրացմանը, այստեղ լավ հեռանկարներ կան: Այս տարի լրանում Է ԵԱՏՄ-ի ստեղծման հինգերորդ տարեդարձը, այդ տարիներին կառույցն ամրապնդել է դիրքերն՝ ապացուցելով իր կայացած լինելը. Միության երկրների միագումար համախառն ներքին արդյունքն աճել է 2,5 տոկոսով, փոխադարձ առևտրի ծավալն՝ ավելի քան 9 տոկոսով, իսկ երրորդ երկրների հետ՝ 19 տոկոսով՝ հասնելով գրեթե 120 միլիարդ դոլարի»: Լավրովն ընդգծել է, որ արդեն ստեղծվել է ապրանքների, ծառայությունների և կապիտալների միասական շուկա: «Բոլոր ձեռնարկումներն իրականացվում են գործարարության հետ սերտ շփմամբ», - հավելել է նա: ԱԳ նախարարը նշել Է, որ աշխատանքներ են տարվում Է ԵԱՏՄ-ի արտաքին կապերի ընդլայնման ուղղությամբ:

Դիտվել է՝ 493

Մեկնաբանություններ