Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՔՊԿ համագումարում ընդունվելու է կուսակցության նոր ծրագիրը

ՔՊԿ համագումարում ընդունվելու է կուսակցության նոր ծրագիրը
20.04.2019 | 14:08

«Փաստի» տեղեկություններով՝ ՔՊԿ համագումարում ընդունվելու է կուսակցության նոր ծրագիրը: ՔՊ-ականները փորձում են ծրագիրը հարմարեցնել որևէ դասական գաղափարական հոսանքի: Ու թեպետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «իզմ»-երի դարաշրջանն անցել է, իրականում առանց դրանց, կարծես, հնարավոր չէ, և ստիպված են որոշ փոփոխություններ անել կուսակցության ծրագրում, որ կարողանան, գոնե ֆորմալ առումով, որոշակի գաղափարախոսական ուղղության մոտեցնել, որն ավելի հոգեհարազատ է ՔՊԿ-ի դիրքորոշումներին ու սկզբունքներին: Թե կոնկրետ գաղափարական ինչ ուղղությամբ կարվեն այդ փոփոխությունները, մեզ դեռևս չհաջողվեց պարզել»:

Դիտվել է՝ 1767

Մեկնաբանություններ