Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նիկոլ Փաշինյանը՝ Սահակյանի ու Ղուկասյանի նամակի մասին

Նիկոլ Փաշինյանը՝ Սահակյանի ու Ղուկասյանի նամակի մասին
09.05.2019 | 00:22

Նիկոլ Փաշինյանն ասուլիսում, անդրադառնալով Արցախի գործող և նախկին նախագահների՝ գլխավոր դատախազին ուղղված նամակին, կարծիք հայտնեց, որ Արցախի նախագահի իրավախորհրդատուները պետք է ճիշտ խորհուրդ տային։
«Այդ հարցն այլևս գլխավոր դատախազի տիրույթում չէ, այն ուղարկվել է դատարան, և գլխավոր դատախազը, եթե նույնիսկ շատ ուզենա, չի կարող այդ հարցը լուծել», - հայտարարեց Փաշինյանը՝ դա համարելով աշխատակազմի ու իրավախորհրդատուների սխալը։ Անդրադառնալով նման բովանդակությամբ նամակ ուղարկելուն՝ վարչապետն ասաց, որ ինքը զուտ մարդկայնորեն հասկանում է այն գրելու դրդապատճառները. «Ենթադրում եմ՝ ընկերական հարաբերություններ կան, Ռոբերտ Քոչարյանը Արցախի առաջին նախագահն է եղել և այլն»։ Այդուհանդերձ գլխավոր դատախազին նման բովանդակությամբ նամակ գրելը հարցեր առաջացնում է և հարցերից մեկն այն է, որ այժմ ազատազրկված է նաև Արցախի մեկ այլ հերոս Մանվել Գրիգորյանը, ինչո՞ւ նրա համար այդպիսի նամակներ չեն գրվում։ «Մանվել Գրիգորյանին Արցախի հերոսի կոչում պետք է որ շնորհած լինի կամ Արկադի Ղուկասյանը, կամ Ռոբերտ Քոչարյանը, ինչո՞ւ նրա անունը նշված չէր այդ նամակում։ Ի՞նչ սկզբունք է այստեղ գործել։ Եթե որևէ մեկին թվում է, թե Մանվել Գրիգորյանին մեղսագրված արարքը ավելի ծանր է, քան՝ Ռոբերտ Քոչարյանինը, չափազանց սխալվում է։ Իմ կարծիքով և եթե չեմ սխալվում, դե յուրե, Քոչարյանին մեղսագրված արարքը շատ ավելի ծանր է։ Պետք է հասկանալ՝ ո՞րն է սկզբունքը», - նկատեց Փաշինյանը։
Նա զուգահեռ անցկացրեց ՊՎԾ պետ (լիազորությունները դադարեցված) Դավիթ Սանասարյանի գործի հետ ու ասաց, որ Սանասարյանն իր ընկերն է, բայց «ախպերական, ընկերական սկզբունքները» չեն կարող աշխատել։ «Նշանակում է՝ իմ ընկերները օրենքից վե՞ր են։ Եթե իմ ընկերը օրենքից վեր չի, մեկ ուրիշի ընկերը չի կարող օրենքից վեր լինել», - ընդգծեց նա:

Դիտվել է՝ 956

Մեկնաբանություններ