Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Լավ երկիր կառուցելու և պետությունը ցնցումների չենթարկելու բարի ցանկությունը ծրագիր չէ

Լավ երկիր կառուցելու և պետությունը ցնցումների չենթարկելու բարի ցանկությունը ծրագիր չէ
15.05.2019 | 11:29

«Հրապարակը» գրում է﮳ «Գրեթե բոլորս նախարարություններում աշխատող ծանոթներ ունենք և պետական կառավարման համակարգից տեղեկություններ ստանում ենք։ Համոզված եմ, որ բոլորը տեղյակ են, թե ինչ բարձիթողի վիճակում են նախարարություններն ու դրանց ենթակա կառույցները վերջին մեկ տարում։ Եթե երեք բառով բնութագրենք՝ անտերություն, անարխիա, անգործություն։ Մասամբ դա պայմանավորված է երիտասարդ նախարարների անփորձությամբ և անաշխատունակությամբ, ինչն այլևս ոչ մեկի համար գաղտնիք չէ։ Մասամբ պայմանավորված է ծրագրային քաղաքականության բացակայությամբ․ լավ երկիր կառուցելու և պետությունը ցնցումների չենթարկելու բարի ցանկությունը, անշուշտ, ծրագիր չէ։ Բայց մեծամասամբ այս վիճակը պայմանավորված է մոտ մեկ տարի ձգվող անորոշությամբ՝ կառուցվածքի, կայուն կարգավիճակի և երաշխավորված ապագայի բացակայությամբ։ Իսկ ապարատը շատ զգայուն օրգանիզմ է՝ անմիջապես զգում է, որ հողը երերում է ոտքերի տակ՝ հայտնի չէ՝ ինքը մնալո՞ւ է, թե՞ գնալու։ Տեսնում է, որ նախարարը նոր է, ու նրան կարելի է խաբել։ Խնայում է իր ուժերն ու էմոցիաները, քանի որ գնահատող չկա, և «հաստ ու բարակ»՝ մեկ է։


Նրա համար կարևորն աշխատավարձն է, արձակուրդը, թոշակի գնալու հեռանկարը։ Նա չի ուզում ռիսկի գնալ, բարեփոխումներ իրականացնել, էքսպերիմենտների առարկա դառնալ և նոր պարտականություններ ստանձնել։ Նրան հարկավոր են հստակ հրահանգներ և խաղաղ ընթացք՝ սուրճով, գործուղումներով ու պրեմիաներով զուգակցված։ Ապարատի մեծ մասն անգամ կարիերա անելու, նոր պաշտոն ստանալու ձգտում չունի՝ նրան լիուլի բավարարում է միջին չինովնիկի կյանքը։ Բայց ապարատը նաև «հատակն իջնելու» հատկություն ունի՝ երբ սպասում է կրքերը հանդարտվեն, և խաղաղ ժամանակներ գան։ Չէ՞ որ ինքը շատ հողմեր է տեսել»:

Դիտվել է՝ 838

Մեկնաբանություններ