Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Էդուարդ Շարմազանով. Փաշինյանը սեփականաշնորհում է Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական նվաճումներն ու կապիտալը

Էդուարդ Շարմազանով. Փաշինյանը սեփականաշնորհում է Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական նվաճումներն ու կապիտալը
09.06.2019 | 13:18

Իսկանդերով հպարտանալուց առաջ, հիշիր, թե ում ջանքերով է Հայաստանը դրանք ձեռք բերել՝ facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը.
«Նախօրեին Սանտ Պետերբուրգում լրագրողի հարցին ի պատասխան՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, թե Հայաստանը ոչ թե մեկ, այլ մի քանի իսկանդեր ունի: Իսկանդերներով հպարտանալուց առաջ լավ կլիներ հիշեր, թե ում ջանքերով է Հայաստանը ձեռք բերել դրանք:


Հ.Գ. Փաշինյանը մեծ սիրով սեփականաշնորհում է Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական նվաճումներն ու կապիտալը, բայց քննադատելիս էլ մոռանում է, որ թե՛ ՀՀ անդամությունը ԵՏՄ-ին, թե՛ իսկանդերները և թե՛ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը նախ և առաջ հանրապետական իշխանության օրոք է եղել

Դիտվել է՝ 1139

Մեկնաբանություններ