Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Գևորգ Պետրոսյանը՝ Վահե Գրիգորյանին

Գևորգ Պետրոսյանը՝ Վահե Գրիգորյանին
18.06.2019 | 22:06

Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանին հարցեր քիչ եղան, «Իմ քայլի» պատգամավորները հարցախեղդ չարեցին այս թեկնածուին, ինչպես վարվել էին նախորդ թեկնածուների պարագայում:


ՍԴ դատավորի ընտրության հարցի շուրջ ԲՀԿ պատգամավորները ազատ են և կարող են քվեարկել ով ինչպես ցանկանա: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի համար անհասկանալի է՝ ինչու է թեկնածուն պարբերաբար հայտարարում, որ ՍԴ անդամի ընտրությունը քաղաքական է: «Դուք, ինձ թվում է, հասկանում եք, թե ինչ վտանգավոր էլեմենտ է պարունակում Ձեր այս հայտարարությունը: Դուք ուզում եք անցումային արդարադատություն ստեղծել, ձեր ամբողջ նպատակն էն ա, որ դատարանները անկախ դարձնեք, հիմա էս ցանկության ֆոնին, Դուք ո՞նց եք պատկերացնում, որ Սահմանադրական դատարանը քաղաքական կոմպոնենտով ձևավորվի: Սահմանադրական դատարանի անդամը, լինեք Դուք, լինի որևէ մեկը, խնդրում եմ անձերից վերանանք, եթե նա ընտրվել է քաղաքական շարժառիթներով, չի կարող չծառայել քաղաքական ուժին», - հայտարարեց Պետրոսյանը: Նա անդրադարձավ նաև Գրիգորյանի հայտարարությանը, թե իշխանության շատ ներկայացուցիչների հետ ինքը ծանոթացել է, ոչ թե խաշ-խորովածի սեղանին, այլ՝ բանտերում ու հայտարարեց. «Դուք ասում եք՝ բանտում եք ծանոթացել, մեկս մեկին օգնել է: Բա եղբայր, որ բանտային պայմաններում ձեզ օգնած մարդը, ձեզնից աջակցություն ակնկալի, հայցի, էդ ո՞նց եք ձեր բանտային օրերի հիշողությունները մոռանալու»:


Նրա խոսքով՝ ՍԴ դատավորի նախորդ երկու թեկնածուները, որոնց ընտրությունը խորհրդարանական մեծամասնությունը տապալեց, թերևս վատ գիծ ունեին՝ նրանք իշխանությունների հետ բանտում ընկերություն չէին արել:
«Շատ անհաջող սրամտություն արեցիք, հարգելի պարոն Գրիգորյան, ի՞նչ է նշանակում գործող Սահմանադրությունը բռնաբարության արդյունքում ծնված երեխա է: Ես չեմ ուզում հիմա Ձեզ հարցնել՝ բռնաբարողն ո՞վ է եղել, բռնաբարվողը՝ ով: Եթե դա այդպես է, բա ինչո՞ւ եք հայտնվել բռնաբարության ծնունդ հանդիսացող երեխայի ուսերին և ուզում եք այդպես հանգրվանել Սահմանադրական դատարանում», - դիմելով դահլիճում նստած Գրիգորյանին՝ հարցրեց Պետրոսյանը:


Նա հիշեց նաև Վահե Գրիգորյանի մի հայտարարություն, որ ՀՀ նախագահը լեգիտիմ չէ ու հարցրեց. «Բա որ նախագահը լեգիտիմ չէ, Դուք ինչո՞ւ եք այստեղ, մենք ի՞նչ ենք անում այստեղ, պարա՞պ ենք մնացել, եկել ենք ինքնահիացմամբ ենք զբաղվո՞ւմ այստեղ: Եթե Դուք մի սուբյեկտի համարում եք ոչ լեգիտիմ, ապա իմ կարծիքով, բարոյական չէ այդ սուբյեկտի կողմից առաջադրվել ու ամեն գնով սահմանադրական դատարանի հաստիքացուցակը ծանրաբեռնել»։

Դիտվել է՝ 368

Մեկնաբանություններ