Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արման Բաբաջանյանը երեկվա և այսօրվա միջև ընտրեց վաղը

Արման Բաբաջանյանը երեկվա և այսօրվա միջև ընտրեց վաղը
18.06.2019 | 22:09

Սահմանադրական դատարանի դատավորի քվեարկությունից է կախված Հայաստանում դատաիրավական համակարգի բարեփոխումների հետագա ընթացքը ու ճակատագիրը՝ Ազգային ժողովում ՍԴ դատավորի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը: Նրա պնդմամբ, Հայաստանի դատաիրավական համակարգում ստեղծված իրավիճակը իշխող ուժի մեկամյա «արխայնության, անգործության» հետևանքն է: «Այս Ազգային ժողովի պարտականությունն է ավելի քան 20 տարի առաջ մեր երկրում բույն դրած քրեաօլիգարխիկ համակարգին սպասարկող դատական իշխանություն կոչված կամ կոչվող որջը վերադարձնել ժողովրդին և անել հնարավոր ամեն ինչ, որ Հայաստանի դատական իշխանությունն անշրջելիորեն իր բոլոր դատական ակտերն ու որոշումները բխեցնի միայն ժողովրդի իշխանությունից և հռչակի հանուն Հայաստանի Հանրապետության», - հայտարարեց Բաբաջանյանը:

Նրա դիտարկմամբ, ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումները անհրաժեշտություն են, այն դեպքում երբ առանձին գործով «դատարանը ցույց տվեց դատական համակարգի ճղճիմությունը, կախյալ վիճակը»: Պատգամավորը ակնարկում էր Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը՝ գործը կասեցնելու և ՍԴ ուղարկելու մասին:


«Լինենք անկեղծ և իրերը կոչենք իրենց անուններով՝ հեղափոխությունից մեկ տարի անց մեր երկրի ինքնիշխանությունն ու պետականությունը նվաստացրած քրեաօլիգարխիկ համակարգի կնքահայրը ապացուցեց, որ ի զորու է ազդել դատարանների վրա ու ստանալ իր համար ցանկալի որոշումներ: Այդ մեղադրյալը դա շարունակում է ապացուցել նաև այսօր՝ դատարանում ցուցադրելով ցինիզմի հասնող ինքնավստահություն, բարոյական և հոգեբանական ճնշում գործադրելով դատարանի վրա: Այս պայմաններում մենք ընտրում ենք Սահմանադրական դատարանի դատավոր, որը կոչված է հակազդել դատական համակարգում Ռոբերտ Քոչարյանի կնքահայրությամբ հաստատված և Սերժ Սարգսյանի կողմից խորացված անարխիայի տարածմանը: Այս քննարկումն ու քվեարկությունը քաղաքական ակտ է, հետևաբար մեր դրդապատճառները ու եզրահանգումները նույնպես պետք է ունենան քաղաքական բովանդակություն», - հայտարարեց Բաբաջանյանը: Նա ասաց՝ անկեղծ է ուզում լինել և հավելեց, որ ՍԴ դատավորի ընտրության հարցը իր համար քաղաքական հավատամքի ու ինքնության հարց է: Հիշեց իր ազատազրկման տարիները ու ասաց. «Ձեր մեջ չկա այն մարդը, ով սեփական մաշկի վրա է զգացել ու ապրել այդ տարիների սարսուռը Հայաստանի ազատազրկման վայրերում: Բայց ես անկախ իմ կամքից, այստեղ ներկայացնում եմ այն հարյուրավոր քաղաքացիներին, ովքեր մարդատյաց դատավորների որոշումների հետևանքը կյանքով ու առողջությամբ են վճարել: Շատերն էլ ուղղակի դրանից խուսափելու համար արտագաղթել են մեր երկրից: Ի դեպ, ձեր մարզպետներից մեկը այդ իշխանության անկյունաքարերից մեկին աղուհացով էր դիմավորում, փոխվարչապետը ինչ-որ տոնախմբություն էր նրա հետ իրականացնում»: Նրա խոսքով, մոլորություն է մտածել, որ նախկին իշխանությունները իսպառ հեռացել են: Հետևաբար, ըստ պատգամավորի, այսօրվա ընտրությունը ընդամենը հնարավորություն է թույլ չտալ, որ այդ իշխանությունների պարագլուխները վերադարձի հույս ունենան: «Հեղափոխությանը հաջորդած ավելի քան մեկ տարվա ընթացքում մենք պարբերաբար, գրեթե անընդհատ մենք ականատես ենք դառնում հին ու նոր Հայաստանների բախմանը: Երեկվա և այսօրվա միջև ես ընտրում եմ վաղը», հայտարարեց Արման Բաբաջանյանը:

Դիտվել է՝ 403

Մեկնաբանություններ