ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Ասում են...

Ասում են...
21.06.2019 | 00:40

...թե «Բաց հասարակության» ներկայացուցիչները դեռ շոկի մեջ են ՔՊ վարչության ընտրություններից: Ըստ «Իմ քայլի» աղբյուրների` սորոսականները կուռ հանձնարարական են ունեցել անպայման լուրջ ներկայացվածություն ապահովելու վարչությունում, սակայն քվեարկության արդյունքներն արձանագրել էին, որ ՔՊ-ում «գրասենյակը մեռավ», և վերջիններս իրենց ահավոր «քցված» են համարում։ Սորոսականների թևը մտածում է, որ դա իրենց նկատմամբ քաղաքացիական ակցիա էր։ Սկզբում Դավիթ Սանասարյանի հանդեպ, հիմա Արմեն Գրիգորյանի, Մարիա Կարապետյանի և մնացյալի, իսկ հարցը «փաթեթով» կարող է լուծվել, երբ որոշ ժամանակ անց աշխատանքից կազատվի «սուպերնախարար» Արայիկ Հարությունյանը` կարծում են նրանք: Չնայած այդ ամենին, ասում են իմքայլականները, Փաշինյանը սորոսյան գծից ոչ մի թիզ չի շեղվում. «Վկա` Վահե Գրիգորյանի ընտրությունը, անցումային արդարադատության սորոսյան իդեա-ֆիքսը, ՌԴ դեսպան Կոպիրկինին ԱԳՆ կանչելու արտառոց քայլը»:

Դիտվել է՝ 18472

Մեկնաբանություններ