Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ռոբերտ Քոչարյան. Այսօրվա վարչապետն ուղղակի պատասխանատվություն է կրում 2008-ի մարտի 1-ի մասսայական անկարգությունների համար

Ռոբերտ Քոչարյան. Այսօրվա վարչապետն ուղղակի պատասխանատվություն է կրում 2008-ի մարտի 1-ի մասսայական անկարգությունների համար
25.06.2019 | 11:39

5-րդ ալիքին հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ հարցին, թե ինչու է իշխանափոխությունից հետո դարձել իշխանությունների թիվ մեկ թիրախը: Ըստ Քոչարյանի՝ բազմաշետ հարց է: «Երևի իմ անցած ճանապարհը, անձնական վերաբերմունքն այդ ճանապարհի նկատմամբ, կարծում եմ՝ նաև այն հանգամանքը, որ հավանաբար այս իշխանությունները կարծում են, թե 2008-ի մարտի մեկին հաջողության չեն հասել իմ պատճառով, մի շարք հանգամանքներ բերում է իրենց այն եզրակացության, որ ես ինչ-որ չափով վտանգ եմ ներկայացնում իրենց համար»,-այսպես պատասխանեց նա:
Քոչարյանը շեշտեց, որ իրենց քայլերով իշխանություններն արեցին ամեն ինչ իր քաղաքականություն վերադառնալու համար: «Եթե իշխանությունը մեկ հարցազրույցի համար (նկատի ունի ռուսական հեռուստաընկերությանը տված հարցազրույցը, որի ընթացքում ասել էր՝ իշխանությունը ճամպրուկ չէ, որ վերցնես ու փոխանցես ուրիշի),այդպիսի քայլերի է դիմում, վիճակը Հայաստանում շատ ավելի տխուր է, քան կարելի է ենթադրել»,- ասաց նա: Ըստ Քոչարյանի՝ այսօրվա վարչապետն ուղղակի պատասխանատվություն է կրում 2008-ի մարտի մեկի մասսայական անկարգությունների համար: «Նա կցանկանար վերաշարադրել պատմությունը, մեղավոր փնտրել այդ իրադարձությունների համար, և տվյալ դեպքում իր պատկերացումներով այդ մեղավորը ես եմ»,- նշեց նա:


Քոչարյանի կարծիքով՝ իշխանությունների համար կա նաև Արցախի հանգամանքը՝ իրեն հետապնդելու համար: «Քանի որ իմ անցյալը և իմ տեսակը Արցախի հարցի կարգավորման կոնտեքստում որոշակի անհանգստություն կարող է առաջացնել այն ուժերի մոտ, որոնք այդ կարգավորումը տեսնում են ոչ հայանպաստ ճանապարհով»,- ասաց նա:


Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե ցանկացել է Մեղրին հանձնել, նա ասաց. «Երբ դարձա Արցախի ղեկավարը, Արցախի տարածքի ուղիղ կեսը ադրբեջանական զինուժով օկուպացված էր, երբ ավարտվեց պատերազմը, ազատագրված էր ոչ միայն ամբողջ Ղարաբաղը, այլ նաև 7 շրջան: Ես հող հանձնող չեմ, ես հող գրավող եմ: 7 շրջան ենք ազատագրել, միացրել Ղարաբաղին, ստեղծել անվտանգության գոտի, և այսօր այդ տարածքները Ղարաբաղյան անվտանգության չափազանց կարևոր բաղկացուցիչ մաս են կազմում: Ամեն մարդու աշխատանք պետք է գնահատել նաև այդ տեսանկյունից՝ ինչ վիճակում է ընդունել, ինչ վիճակում է հանձնել»,- ընդգծեց նա:

Դիտվել է՝ 529

Մեկնաբանություններ