Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնեց Հնդկաստան բուժման մեկնող զինվորականներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնեց Հնդկաստան բուժման մեկնող զինվորականներին
22.07.2019 | 21:50

Հուլիսի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց տարբեր ժամանակահատվածներում հայրենիքի պաշտպանության համար ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ստացած 6 զինվորականների, որ կմեկնեն Հնդկաստան` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Կալկաթայի Սուրբ Նազարեթ եկեղեցու վարչության նախաձեռնությամբ ու աջակցությամբ ստանալու անհրաժեշտ բուժումն ու վերջույթների պրոթեզավորումը:


Հանդիպման սկզբում ՀՀ Զինված Ուժերի հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հայցեց Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունը բուժման մեկնող հայորդիների հերթական խմբի համար` կարևոր նկատելով այն զորակցությունը, որ Մայր Աթոռը տարբեր ծրագրերի միջոցով ցուցաբերում է Հայոց բանակին և հայ զինվորին: Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն ու օրհնությունը բերելով զինվորականներին՝ նշեց, որ յուրաքանչյուր հայի համար հպարտություն է տեսնել ազգի զավակների` հայրենիքը սեփական կյանքի գնով պաշտպանելու պատրաստակամությունը: Նորին Սրբությունը հաստատեց, որ Հայոց Եկեղեցու զորակցությունը արժանի գնահատանքն է հայոց հողի պաշտպանության նվիրական գործին իրենց կյանքն ընծայած հայորդիներին:
Վեհափառ Հայրապետը նշեց, որ Մայր Աթոռի և Հնդկաստանի հայ համայնքի կողմից իրականացվող` վիրավորված զինվորների պրոթեզավորման ծրագիրը շարունակական է լինելու:


Զինվորականները երախտագիտություն հայտնեցին Հայոց Հայրապետին հոգածու վերաբերմունքի համար, պատասխանեցին նաև իրենց կյանքի և ծառայության վերաբերյալ Նորին Սրբության հարցերին: Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց զինվորականներին` մաղթելով, որ Ամենակալ Տերը պարգևի նրանց ուժ և եռանդ հայրենանվեր ծառայությունը խաղաղության մեջ շարունակելու համար:

Դիտվել է՝ 318

Մեկնաբանություններ