Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Կյանքի 94-րդ տարում վախճանվել է ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Լևոն Մանասերյանը

Կյանքի 94-րդ տարում վախճանվել է ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Լևոն Մանասերյանը
14.09.2019 | 15:54

Հայ մշակույթը ծանր կորուստ է ունեցել: Կյանքի 94-րդ տարում վախճանվել է ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, ճարտարապետության և շինարարության Հայստանի ազգային համալսարանի վաստակաշատ դասախոս Լևոն Հայրապետի Մանասերյանը:

Ծնվել է 1925-ին Վաղարշապատում: Մասնակցել է Մեծ հայրենականին: Պատերազմի ավարտից հետո Լ. Մանասերյանը վերադարձել է Երևան և ընդունվել գեղարվեստաթատերական ինստիտուտ: 1953-ից մասնակցել է հանրապետական ցուցահանդեսների, իսկ 1963-ին՝ հրավիրվել դասախոսական աշխատանքի: 1975-1991 թթ. եղել է ամբիոնի վարիչ: Նրա ստեղծագործությունները հիմնականում գրաֆիկական աշխատանքներ են՝ «Դանթեական առասպելը» (ըստ Չարենցի, նկարաշատ), «Լիլիթը» (ըստ Իսահակյանի), «Անանդան և մահը» (ըստ Իսահակյանի), «Իմ ժողովուրդը» (վիմագրություն), «Երազանք» (վիմագրություն):


Լ. Մանասերյանը ստեղծել է նաև գեղարվեստական, թեմատիկ-կոմպոզիցիոն գործեր, բնանկարներ, նատյուրմորտներ, դիմանկարներ, նկարազարդել է 200-ից ավելի գրքեր: Անվանի նկարչի աշխատանքները տեղ են գտել ՀՀ ազգային պատկերասրահում և թանգարաններում:

ՃՇՀԱՀ-ն վշտակցում և միանում է ցավակցություններին:

Դիտվել է՝ 749

Մեկնաբանություններ