Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ

Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ
16.09.2019 | 10:59

Սեպտեմբերի 16-ին, 17-ի ցերեկը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 17-ի գիշերը, 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ջերմաստիճանը սեպտեմբերի 16-18-ին կբարձրանա 4-5 աստիճանով։ Երևանում այսօր, սեպտեմբերի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:

Դիտվել է՝ 414

Մեկնաբանություններ