Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Երբևէ եղած ամենաթույլ իշխանությունը

Երբևէ եղած ամենաթույլ իշխանությունը
18.09.2019 | 15:59

Ասում են՝ վազանցի ժամանակ ձիերին չեն փոխում։ Եթե այս միտքը տեղակայենք մեր այսօրվա քաղաքական օրակարգում, ստացվում է՝ այս բարդ իրավիճակում ուժային կառույցների ղեկավարների փոփոխությունն առնվազն իշխանության թուլության մասին է վկայում։ Ակնհայտ է, որ այս փոփոխություններն ունեն և արտաքին, և ներքաղաքական բաղադրիչ, ինչպես նաև անձնական հակասությունների տիրույթ։


Նախորդ իշխանության ավանդույթներին հավատարիմ, վերջիններս էլ ոչ մի բացատրություն չեն տալիս հանրությանը, թե ինչն է այս պաշտոնանկությունների պատճառը, բայց առնվազն ԱԱԾ-ի ղեկավարի հրաժարականի տեքստում շատ բան է ասված։ Փաստ է, որ իշխանությունը կարող է մնալ իր դիրքում այնքան ժամանակ, որքան նրա երկու հենարաններն անվերապահ սատարում են նրան։ Երբ ուժային կառույցները դադարեն «պահել» իշխանությունը, շատ արագ երկրում հնարավոր է իշխանափոխություն իրականացնել։


Նիկոլ Փաշինյանին, փաստորեն, հրաժարվեցին ծառայել ոստիկանությունն ու ԱԱԾ-ն։ Ոչ միայն հրաժարվեցին, այլ երկրի ամենակարևոր կառույցի ղեկավարն այս իշխանության իրական ախտորոշումը տվեց։ Սա նշանակում է, ովքեր էլ նշանակվեն այս կառույցների ղեկավարներ, ներսում արդեն բույն է դրել հստակ վերաբերմունք այս իշխանության հանդեպ։ Իսկ ողջ համակարգին՝ վերից վար, Փաշինյանը չի կարող փոխել, իսկ վերաձևելը բավական բարդ ու աշխատատար գործ է, որի համար պետք են ոլորտի մասնագետներ, ոչ թե փողոց ու խաչմերուկ փակած քայլողներ։


Այնպես որ, Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այս պահին ամենաթույլ իշխանությունն է, որ անկախության ողջ տարիներին եղել է։


Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1345

Մեկնաբանություններ