Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Պուտինը մերժել է Փաշինյանի հետ հանդիպման առաջարկը

Պուտինը մերժել է Փաշինյանի հետ հանդիպման առաջարկը
19.09.2019 | 13:49

«168 ժամը» գրում է. «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծես թե այնուամենայնիվ կժամանի Հայաստան, բայց ընդամենը մի քանի ժամով։ Նա Երևանում չի մնալու, մասնակցելու է միայն ԵԱՏՄ ձևաչափով միջոցառումներին ու մեկնելու է։ Չի բացառվում, որ անգամ պաշտոնական ճաշին չմասնակցի։ Հայկական կողմը երկկողմ հանդիպում է խնդրել, սակայն այս պահի դրությամբ ռուսական կողմը վարչապետ Նիկոլ Փաշինյանի այդ ցանկությունը մերժել է»:

Դիտվել է՝ 422

Մեկնաբանություններ