Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ռուբեն Վարդազարյան. Երբեք դատական համակարգը այսքան ազատ ու անկախ չի եղել

Ռուբեն Վարդազարյան. Երբեք դատական համակարգը այսքան ազատ ու անկախ չի եղել
21.09.2019 | 23:02

Հավատացեք, արվում է ամեն ինչ, որ ունենանք այնպիսի դատարան, որ մեր բնակչությունը, լսելով կամ կարդալով, որ ՀՀ որևէ դատարան որոշում է կայացրել, առանց որևէ կասկածի կամ վերապահման, ընդունի, որ դա ճշմարիտ է և համապատասխանում է իրականությանը և օրենսդրությանը՝ Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը։


«Ես վստահաբար պնդում եմ, որ մենք ունենք նորմալ դատական համակարգ, իհարկե, թերություններով, բայց մեր դատական համակարգը բավական կայուն է։ Կան թերություններ, որոնց շտկման ուղղությամբ հիմա ակտիվ գործողություններ են կատարվում», - ասաց Ռուբեն Վարդազարյանը՝ ավելացնելով, որ վստահորեն կարող է ասել, որ դատական համակարգի վրա որևէ ճնշում չկա։
«Երբեք դատական համակարգը այսքան ազատ ու անկախ չի եղել», - ասաց ԲԴԽ նախագահը:

Դիտվել է՝ 777

Մեկնաբանություններ