Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Էմանուել Մակրոնը շնորհավորել է Արմեն Սարգսյանին

Էմանուել Մակրոնը շնորհավորել է Արմեն Սարգսյանին
21.09.2019 | 23:09

Նախագահ Արմեն Սարգսյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը.
«Սիրելի պարոն Հանրապետության նախագահ,
ՀՀ անկախության տոնի առթիվ Ձեզ եմ հղում իմ ամենաջերմ շնորհավորանքները, հայ ժողովրդին մաղթում երջանկություն և բարօրություն: Ֆրանսիան և Հայաստանը կարող են հպարտանալ, որ ունեն խոր հարաբերություններ, հիմնված պատմական կապերի, ընդհանուր հիշողության եւ տեսլականի վրա: Այդ հարաբերությունները հարուստ են հնարավորություններով, որ մեր պարտքն է զարգացնել:


Այն պահին, երբ Ձեր երկիրը բռնել է աննախադեպ փոփոխությունների ուղին, ուզում եմ Ձեզ վստահեցնել Ֆրանսիայի աջակցությունը կառավարության կողմից ձեռնարկված ծավալուն բարեփոխումների իրականացմանը, մասնավորապես մեր պատրաստակամությունը՝ ԵՄ և ԵԽ հետ համագործակցաբար, պաշտպանելու իրավական պետության ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունները:
Պատրաստակամ եմ Ձեզ հետ աշխատելու մեր երկու երկրների միջև գերազանց քաղաքական հարաբերությունները խորացնելու և մեր համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ: Շարունակելու եմ իմ աջակցությունը բերել մեր համատեղ ծրագրերին համալսարանական, կրթական, մշակութային և գիտական ոլորտներում: Դրանով մենք կնպաստենք Ձեր երկրի երիտասարդության կրթությանը և կօգնենք Հայաստանին իր տեղն ամրապնդելու ֆրանկոֆոն ընտանիքում, ի շարունակություն Ֆրանկոֆոնիայի Երևանյան 17-րդ գագաթաժողովի հաջողության:


Պարոն նախագահ, կցանկանայի Ձեզ կրկին հայտնել Ֆրանսիայի հանձնառությունը և վճռականությունը, որպես Մինսկի խմբի համանախագահ՝ նպաստելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և տեւական կարգավորմանը՝ ի շահ տարածաշրջանի կայունության և ժողովուրդների բարօրության:
Խնդրում եմ ընդունեք, պարոն նախագահ, հարգանքներիս խորին հավաստիքը»։

Դիտվել է՝ 535

Մեկնաբանություններ