Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Ա­ռանց տն­տե­սա­կան կա­ցու­թաձև ու Սահ­մա­նադ­րու­թ­յուն փո­խե­լու ի­րա­կա­նաց­վող բա­րե­փո­խում­նե­րը կոս­մե­տիկ բնույթ կկ­րեն»

«Ա­ռանց տն­տե­սա­կան կա­ցու­թաձև ու Սահ­մա­նադ­րու­թ­յուն փո­խե­լու ի­րա­կա­նաց­վող բա­րե­փո­խում­նե­րը կոս­մե­տիկ բնույթ կկ­րեն»
01.10.2019 | 00:35

Այս տար­վա հուն­վար-փետր­վար ա­միս­նե­րին ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան 10-ից ա­վե­լի ու­ժեր «Նոր Սահ­մա­նադ­րու­թյուն» նա­խա­ձեռ­նու­թյունն էին ստեղ­ծել, ին­չի նպա­տա­կը ոչ թե փո­փոխ­ված, այլ բո­լո­րո­վին նոր Սահ­մա­նադ­րու­թյուն գրելն ու կյան­քի կո­չելն էր: Նա­խա­ձեռ­նու­թյու­նը, սա­կայն, չկա­յա­ցավ ու կյան­քի չկոչ­վեց: Թե ին­չու նոր Սահ­մա­նադ­րու­թյուն պա­հան­ջող ու­ժե­րը հետ կանգ­նե­ցին բռ­նած ճա­նա­պար­հից, «Ի­րա­տե­սը» փոր­ձեց պար­զել «Հա­մա­հայ­կա­կան ազ­գա­յին հա­մա­ձայ­նու­թյուն» նա­խա­ձեռ­նու­թյան պա­տաս­խա­նա­տու քար­տու­ղար ՀՐԱՅՐ Ա­ՂԻ­ՆՅԱ­ՆԻՑ:

-«Նոր Սահ­մա­նադ­րու­թյուն» նա­խա­ձեռ­նու­թյու­նը ինչ­պես ա­րագ ստեղծ­վեց, նույն­քան ա­րագ կազ­մա­քանդ­վեց, ին­չու՞:
-Տա­րես­կզ­բին 14 ու­ժեր ո­րո­շում կա­յաց­րին հա­մա­տե­ղել ու­ժե­րը «Նոր Սահ­մա­նադ­րու­թյուն» նա­խա­ձեռ­նու­թյուն ստեղ­ծե­լու, բաց, հան­րա­յին լայն քն­նարկ­մամբ ՀՀ սահ­մա­նադ­րու­թյուն կազ­մե­լու նպա­տա­կով, սա­կայն, ցա­վոք, մաս­նա­կից քա­ղա­քա­կան ու­ժե­րը չկա­րո­ղա­ցան մի կողմ դնել տա­րա­ձայ­նու­թյուն­ներն ու հա­մա­տեղ աշ­խա­տել պե­տու­թյան հա­մար կարևո­րա­գույն օ­րա­կար­գի վրա։
-Ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան ու­ժերն այ­լընտ­րանք լի­նե­լու հրա­շա­լի տար­բե­րակ ու մար­տա­վա­րու­թյուն էին ա­ռա­ջար­կում. ո՞ր պա­հից սկ­սած կամ ի՞նչ մի­ջա­դե­պից հե­տո այդ ու­ժե­րը չկա­րո­ղա­ցան հա­մա­գոր­ծակ­ցել մի­մյանց հետ, լսել ի­րար:
-Այս երևույ­թը ե­զա­կի չի, քա­ղա­քա­կան դաշ­տում բա­վա­կան հա­ճախ են ստեղծ­վում ա­մե­նա­տար­բեր հա­մա­տեղ նա­խա­ձեռ­նու­թյուն­ներ, ո­րոնք այդ­պես էլ չեն կա­յա­նում կամ է­ֆեկ­տիվ գոր­ծու­նեու­թյան ար­դյունք չեն տես­նում։ Պատ­ճա­ռը քա­ղա­քա­կան դաշ­տի չկա­յա­ցած լի­նելն է, որ­տեղ կու­սակ­ցու­թյուն­նե­րը ոչ պե­տա­կա­նա­շի­նու­թյանն են լծ­ված, այլ մր­ցակ­ցում են իշ­խա­նա­կան լծակ «փախց­նե­լու», ի­րենց թի­մա­յին շա­հը ա­ռաջ տա­նե­լու հա­մար։ Մե­ղադ­րել մաս­նա­կից որևէ ու­ժի այդ հար­ցում դժ­վար է, քա­նի որ նա­խորդ իշ­խա­նու­թյան շր­ջա­նում Հա­յաս­տա­նը վե­րած­վեց կու­սակ­ցա­պե­տու­թյան, և քա­ղա­քա­կան ու­ժե­րը ստիպ­ված են «կռիվ տալ» ի­րենց տե­ղը արևի տակ պա­հե­լու հա­մար։ Քա­ղա­քա­կան նոր մշա­կույթ ձևա­վո­րե­լու նպա­տա­կը մեկն է այն բա­զում պատ­ճառ­նե­րից, ին­չի հա­մար ստեղծ­վել է «Հա­մա­հայ­կա­կան ազ­գա­յին հա­մա­ձայ­նու­թյու­նը»: Աշ­խա­տում ենք միա­վո­րել ազ­գա­յին գա­ղա­փա­րա­խո­սու­թյամբ ու­ժե­րին և կյան­քի կո­չել ի շահ պե­տու­թյան նեղ թի­մա­յի­նը մի կողմ դնե­լու, հա­մա­տեղ աշ­խա­տե­լու մշա­կույ­թը։
-Խոր­հր­դա­րա­նում մեկ­նար­կել են «Ընտ­րա­կան օ­րենս­գր­քի» ու «Կու­սակ­ցու­թյուն­նե­րի մա­սին օ­րեն­քի» բա­րե­փոխ­ման աշ­խա­տանք­նե­րը: Դուք որ­քա­նո՞վ ենք հե­տաքր­քր­ված դրան­ցով:
-Իշ­խա­նու­թյուն­նե­րը կառ­քը ձիուց ա­ռաջ են դնում, նախ պետք էր ձևա­վո­րել սահ­մա­նա­դիր ժո­ղով, կազ­մել ժո­ղովր­դի կող­մից ըն­դուն­ված Սահ­մա­նադ­րու­թյուն, այ­նու­հետև, ել­նե­լով լե­գի­տիմ Մայր օ­րեն­քից, անց­նել օ­րենք­նե­րի մշակ­մանն ու բա­րե­փո­խում­նե­րին։ ՈՒ­շա­դիր հետևում ենք «Կու­սակ­ցու­թյուն­նե­րի մա­սին օ­րեն­քի» և ԸՕ բա­րե­փո­խում­նե­րի շուրջ քն­նար­կում­նե­րին, մաս­նակ­ցել եմ ԱԺ հանձ­նա­ժո­ղո­վի կազ­մա­կեր­պած կու­սակ­ցու­թյուն­նե­րի ֆի­նան­սա­վոր­ման բա­րե­փո­խում­նե­րի քն­նարկ­մա­նը, այ­նու­հետև հրա­վեր ստա­ցա «Իմ Քայ­լը» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վո­րից, ո­րի հետ եր­կար ա­ռանձ­նազ­րույց ու­նե­ցանք, քն­նար­կե­ցինք գոր­ծող օ­րենք­ներն ու անհ­րա­ժեշտ փո­փո­խու­թյուն­նե­րը։ ՈՒ­րա­խա­լի է, որ ու­զում են բաց աշ­խա­տել, բո­լոր շա­հագր­գիռ կա­ռույց­նե­րի հետ, բայց ա­ռանց տն­տե­սա­կան կա­ցու­թաձև, Սահ­մա­նադ­րու­թյուն փո­խե­լու, ա­ռանց հա­մա­կար­գա­յին փո­փո­խու­թյուն­նե­րի գնա­լու` ի­րա­կա­նաց­վող բա­րե­փո­խում­նե­րը կոս­մե­տիկ բնույթ կկ­րեն, լուրջ ա­ռա­ջըն­թաց դժ­վար է սպա­սել։
-Իշ­խող ու­ժը քա­ղա­քա­կան կամք կու­նե­նա ստեղ­ծելու վեր­ջա­պես այն­պի­սի ԸՕ, ո­րը ոչ միայն իր, այլև քա­ղա­քա­կան դաշ­տի մյուս խա­ղա­ցող­նե­րի շա­հե­րից բխի:
-Իշ­խող ու­ժը նա­խորդ ապ­րի­լին իշ­խա­նու­թյան ե­կավ ժո­ղովր­դա­կան բո­ղո­քի ա­լի­քի վրա՝ խոս­տա­նա­լով փո­խել «սու­պեր­վար­չա­պե­տա­կան» հա­մա­կար­գը, վերջ դնել վար­չաօ­լի­գար­խիկ հա­մա­կար­գին։ Սա­կայն այս մե­կու­կես տար­վա գոր­ծո­ղու­թյուն­նե­րը ցույց տվե­ցին, որ քա­ղա­քա­կան կամք չու­նեն կտ­րուկ փո­փո­խու­թյուն­նե­րի գնա­լու: Այժմ ես ինչ­պե՞ս կա­րող եմ լա­վա­տես լի­նել ու հու­սալ, որ կու­նե­նան նման կամք։ Կար­ծում եմ՝ ա­մե­նա­հա­վա­նա­կան տար­բե­րակն այն է, որ ԸՕ-ն բա­րե­փո­խե­լիս թի­մա­յին շա­հե­րի ա­ռաջ­նայ­նու­թյամբ կա­ռաջ­նորդ­վեն։
-Քա­ղա­քա­գետ­նե­րից ո­մանք ա­սում են, որ ե­թե ան­գամ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը նոր Սահ­մա­նադ­րու­թյուն ըն­դու­նի կամ սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­ներ ի­րա­կա­նաց­նի, դա միտ­ված է լի­նե­լու նրան, որ պահ­պա­նի իր իշ­խա­նու­թյու­նը: Ձեր կար­ծի­քը:
-«Սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­ներ» ար­տա­հայ­տու­թյունն ար­դեն ճիշտ չէ, ՀՀ-ում եր­բեք լե­գի­տիմ Սահ­մա­նադ­րու­թյուն չի ե­ղել, որ խո­սենք փո­փո­խու­թյուն­նե­րի մա­սին, պետք է խո­սել նոր Սահ­մա­նադ­րու­թյան մա­սին։ Ե՛վ 1995, և՛ 2005, և՛ 2015 թթ. այդ պա­հին իշ­խող ու­ժը ի­րեն հար­մար, բայց Հա­յաս­տա­նին ան­հա­մա­պա­տաս­խան տար­բե­րակ է պար­տադ­րել՝ կոպ­տա­գույն խախ­տում­նե­րով։ Պար­զա­բա­նեմ. ՀՀ ա­ռա­ջին, ա­մե­նա­մեծ լե­գի­տի­մու­թյամբ փաս­տա­թուղթն Ան­կա­խու­թյան հռ­չա­կա­գիրն է, ո­րի 12-րդ հոդ­վա­ծը շեշ­տում է՝ ՀՀ բո­լոր օ­րենք­նե­րը պետք է հա­մա­պա­տաս­խա­նեն Հռ­չա­կագ­րին, սա­կայն ե­րեք տար­բե­րակ­ներն էլ ու­նեն ա­ռանց­քա­յին հա­կա­սու­թյուն­ներ Ան­կա­խու­թյան Հռ­չա­կագ­րի հետ։ Մաս­նա­վո­րա­պես՝ ԱՀ 7-րդ հոդ­վածն ա­սում է, որ ՀՀ բո­լոր ռե­սուրս­նե­րը, հո­ղը, ջու­րը, ըն­դեր­քը ժո­ղովր­դի, ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րի սե­փա­կա­նու­թյունն են, իսկ բո­լոր ե­րեք սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րով մար­դիկ աս­տի­ճա­նա­բար զրկ­վել են սե­փա­կա­նու­թյան ի­րա­վուն­քից, ա­սել է թե՝ «իշ­խա­նու­թյու­նը ժո­ղովր­դինն է» ար­տա­հայ­տու­թյունն այժմ միֆ է, քա­նի որ ի­րա­կան իշ­խա­նու­թյու­նը տվյալ երկ­րի հարս­տու­թյուն­նե­րի տե­րը լի­նելն է։ Ա­սա­ծիցս հետևում է, որ ե­թե Փա­շի­նյա­նը գնա Սահ­մա­նադ­րա­կան ժո­ղով կազ­մե­լու, հան­րա­յին, բաց քն­նարկ­մամբ նոր Սահ­մա­նադ­րու­թյուն գրե­լու գոր­ծըն­թա­ցի, դա նրա կող­մից, երևի թե, ա­մե­նա­հայ­րե­նան­վեր քայ­լը կլի­նի, և ան­ձամբ ես կտ­րուկ կփո­խեմ կար­ծիքս ներ­կա իշ­խա­նու­թյան մա­սին։ Իշ­խա­նու­թյու­նը պա­հե­լու հա­մար Սահ­մա­նադ­րու­թյուն փո­խե­լուն մա­սին մտա­ծե­լը Փա­շի­նյա­նի կող­մից լուրջ սխալ կլի­նի։ Հա­յաս­տա­նի միակ ճիշտ ու­ղին իշ­խա­նու­թյունն ի­րա­պես ժո­ղովր­դին վե­րա­դարձ­նե­լը և Ազ­գա­յին պե­տու­թյուն կա­ռու­ցելն է, ին­չին օր ա­ռաջ պի­տի գնա իշ­խա­նու­թյու­նը, այդ դեպ­քում եր­կար պաշ­տո­նա­վա­րե­լու շան­սերն էլ կա­վե­լա­նան։
Զրույ­ցը`
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 9132

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ