Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Պատ­մու­թ­յուն են կեր­տել

Պատ­մու­թ­յուն են կեր­տել
01.10.2019 | 00:32
Նրանք ար­դեն պատ­մու­թյուն են դար­ձել, ո­րով­հետև ի­րենք են ի­րենց պատ­մու­թյու­նը կեր­տել` երևա­նյան վեր­ջին ա­վե­լի քան կես­դա­րյա մտա­վո­րա­կան Երևա­նի պատ­մու­թյու­նը։ Շա­տե­րի, հատ­կա­պես ա­վա­գա­գույն սերն­դի մտա­վո­րա­կան­նե­րի, գրող­նե­րի հետ հպան­ցիկ մտեր­մու­թյունն ինձ այ­սօր ան­մո­ռաց պա­հեր արթ­նաց­նե­լով է «մտա­հո­գում»։ Նրանց կո­րո­վը ա­մե­նուր էր՝ ի­րենց ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րում և երևա­նյան փո­ղոց­նե­րում, պու­րակ­նե­րում, սր­ճա­րան­նե­րում, որ­տեղ որ լի­նում էին՝ ոգևո­րանք տա­րա­ծե­լով. կար­ծես քա­ղա­քի տու­ֆա­կերտ սյու­նա­շա­րե­րին դր­վագ­ված էր նրանց շն­չա­ռու­թյու­նը...
Ա­հա կանգ­նած է բա­նաս­տեղծ, ար­ձա­կա­գիր ՄԿՐ­ՏԻՉ ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԸ: Սարգ­սյա­նը՝ մեծ հայ­րե­նա­կա­նում ե­րի­տա­սար­դի իր ա­րյու­նը ըն­ծա բե­րած Դի­վի­նի­չը՝ կի­սաայր­ված ծխա­խո­տը ձեռ­քին գրող­նե­րի տան դռան մոտ՝ մի քա­նի, նույ­նիսկ ան­ծա­նոթ մտե­րիմ­նե­րով շր­ջա­պատ­ված։ Իսկ գրա­կան-մշա­կու­թա­յին ե­զա­կի հա­վա­քա­տե­ղի հա­մար­վող գրող­նե­րի տան սր­ճա­րա­նում մի սե­ղա­նի շուրջ «լռե­լյայն» վե­ճի բռն­ված, ի­րենց «հին օ­րե­րի եր­գե­րից» մեզ պա­տա­ռիկ­ներ էին փո­խան­ցում իր լռու­թյամբ մեզ «կազ­դու­րող» գրող թարգ­մա­նիչ ԽԱ­ՉԻԿ ՀՐԱ­ՉՅԱ­ՆԸ և նրա զրու­ցըն­կեր, հույժ տղա­մար­դա­վա­յել, Րաֆ­ֆու զար­մից սեր­ված՝ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ՂՈՒ­ԿԱ­ՍՅԱ­ՆԸ՝ Հով­հան­նես Ա­րա­մի­չը, «Ոս­կան Երևան­ցի» և «Բոգ­դան Սալ­թա­նով» վե­պե­րի հե­ղի­նա­կը, որն օ­րե­րից մի օր սր­ճա­րա­նում եռ­ման սուր­ճը միան­գա­մից «դա­տար­կեց»՝ կար­ծե­լով, թե իր նա­խընտ­րած «Հո­բե­լյա­նա­կան» կո­նյա­կի հեր­թա­կան բա­ժակն է, բայց ի զար­մանս շա­տե­րի ան­վր­դով մնաց, կար­ծես ո­չինչ չէր պա­տա­հել։ Շա­տե­րի հա­մար գու­ցե և զար­մա­նա­լի թվա, նա 60-ա­կան թվա­կան­նե­րին հն­չող, երևա­նյան կո­լո­րի­տով շն­չող եր­գե­րի տեքս­տե­րի հե­ղի­նակն էր։
Կար մարդ­կա­յին տե­սա­կի բազ­մա­զա­նու­թյուն. յու­րա­քան­չյու­րը իր սի­րով ու ստեղ­ծա­գործ նվի­րու­մով էր գու­նա­փո­խում քա­ղա­քի գու­նապ­նա­կը. շա­տե­րին չեմ կա­րող հի­շել, բայց անհ­րա­ժեշտ էլ չէ, ո­րով­հետև մտա­ծե­լա­կեր­պով միա­կամ ու միա­շունչ էին, ընդ­հա­նուր մի­ջա­վայր ստեղ­ծող, մի­ջա­վայ­րի ո­գե­կիր, եր­բեմն փոքր-ինչ ա­մոթ­խա­ծու­թյունս զս­պե­լով իմ շատ սի­րե­լի, պատ­կա­ռազ­դու Խա­չիկ Հրա­չյա­նին խնդ­րում էի պատ­մել Չա­րեն­ցից, Մա­հա­րուց, Մկր­տիչ Ար­մե­նից։ Նա ժպ­տում էր, ու ինչ որ այդ պա­հին արթ­նա­նում էր իր հի­շո­ղու­թյուն­նե­րի հետ­նա­բե­մում, պատ­մում էր՝ իր սա­կա­վա­խո­սու­թյամբ իմ հե­տաք­րք­րու­թյու­նը ա­վե­լի էր խան­դա­վառ­վում։ ՈՒ ես մտո­վի «թեր­թում էի» Գուր­գեն Մա­հա­րու «Չա­րենց Նա­մե»-ն։ Այդ օ­րե­րին ա­վագ գի­տաշ­խա­տող էի աշ­խա­տում Չա­րեն­ցի տուն-թան­գա­րա­նում, և ին­քը ինձ հա­մար ա­վե­լի քան ա­ներևա­կա­յե­լի էր իբրև մարդ, թե­կուզ այն պատ­ճա­ռով, որ Չա­րենցն էր ի­րեն մկր­տել Հրա­չյան գր­չա­նու­նով և կար­ծեմ «Մկան­նե­րի լի­րի­կա» ժո­ղո­վա­ծուն էր խմ­բագ­րել-հրա­տա­րա­կել։ Այդ տա­րի­նե­րի հան­դի­պում­նե­րից ստա­ցած տպա­վո­րու­թյուն­ներս ոչ միայն ան­ջն­ջե­լի են, այլև ան­հա­վա­տա­լի։ 1988-ի հա­մազ­գա­յին զար­թոն­քը «յոթ սա­րի» հետևից աս­տի­ճա­նա­բար գլուխ էր բարձ­րաց­նում, և գրե­թե բո­լո­րը հա­ճախ էին հի­շում Շի­րա­զին, Սևա­կին, Գալ­շո­յա­նին, իսկ բուն շարժ­ման ըն­թաց­քում ցա­վով նշում, որ նրանք այս օ­րե­րը պետք է վա­յե­լեին՝ նա­խա­կա­րա­պետ­նե­րը այդ օ­րե­րի։
Նրանք այ­սօր քա­րա­քան­դակ պատ­մու­թյուն են. ո՞վ կհա­վա­տար, որ փուլ առ փուլ ըն­թա­ցող մեր ոչ հե­ռա­վոր ան­ցյա­լը այ­սօր նախ և ա­ռաջ նրան­ցով է կեն­սու­նակ, և մենք տա­րա­ծու­թյան և ժա­մա­նա­կի կո­րուստ ա­մենևին չենք ապ­րել ու շա­րու­նա­կում ենք չապ­րել. ես այդ օ­րե­րի իմ բա­վա­րար­վա­ծու­թյու­նից տա­կա­վին ան­հա­գուրդ՝ կար­ծես թե մի պահ ու­զում եմ ինք­նա­խոս­տո­վա­նել. «կա­րե­լի էր, չէ՞, մի քիչ շուտ ծն­վել»` լիար­ժեք բա­վա­րար­վա­ծու­թյուն ապ­րե­լու և նո­րո­վի վե­րապ­րե­լու հա­մար։
Ար­թուր ԱՆԴ­ՐԱ­ՆԻ­ԿՅԱՆ
Դիտվել է՝ 1781

Մեկնաբանություններ