Ընդգծված անջրպետ կա
11.10.2019 | 01:19
«Իմ քայլը» խորհրդարանական խմբակցությունը սկսել է հաճախ նիստեր գումարել. եթե առաջ ամսական մեկ-երկու անգամ էին հավաքվում, այժմ հանդիպումներն ամենշաբաթյա են դարձել:
«Շաբաթական մեկ օր անպայման նիստ են անում, շաբաթ կարող է լինել՝ նույնիսկ երկու անգամ հանդիպեն: Վարչապետը միշտ չէ, որ ներկա է լինում, բայց ամեն ինչից ու ամեն մեկից ավելի քան տեղեկացված է,- ասաց «Իրատեսի» աղբյուրը՝ հավելելով,- Խորհրդարանում նիստեր այլևս չեն անցկացվի, նախ՝ ԱԺ աշխատակազմն էր ստիպված երկար մնում շենքում, հետո՝ բուռն քննադատության էին արժանանում մյուս խմբակցությունների կողմից, որ եթե այդպես է՝ մենք էլ կարող ենք ԱԺ-ում նիստեր անել ու արտաժամյա վատնել պետական գույքի համար տրամադրվող միջոցները»:
Ինչ վերաբերում է պատգամավորների մասնակցությանը, ապա վերջին մի քանի նիստերին որոշ պատգամավորներ բացակայում են: Նրանք հիմնականում այն մարդիկ են, որ դեմ են «Ամուլսարի» շահագործմանը կամ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը. «Հիմա թե վարչապետն ինքն է ասել՝ չգաք նիստերին, թե այդ պատգամավորներն իրենք են բոյկոտում, չենք կարող ասել։ Բայց փաստը, որ վարչապետի ու այդ պատգամավորների միջև ընդգծված անջրպետ կա, կասկածից վեր է»,- ասաց մեր զրուցակիցը:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Ինչու՞ և ինչպե՞ս
- Աղոթք
- «Հունվարին պարենային մի շարք ապրանքատեսակների գծով երկնիշ գնաճ է գրանցվել»
- Իշխանությունը պայքարում է իր իսկ ծնած երևույթի դեմ
- Բուհի ռեկտոր ընտրողը նախարարն է լինելու
- Աղջիկներս Շուշիում տուն են կորցրել, բայց ամենամեծ կսկիծն այնտեղ մնացած մյուս դստերս շիրիմն է
- Երազել ու թռչել, այո, պետք է, բայց ձեր իշխանությունը բոլորին է թևաթափ անում
- Պատերազմի պատրաստվելը դպրոցական հանդես չէ, որ չհասցնեիք
- Արծրուն Հովհաննիսյանը մեկ բառ պետք է ասեր՝ ներողություն
- «Հայաստանի ու Ադրբեջանի մասով Իրանը փոխել է հռետորաբանությունը»
- Իշխանությունն արտահերթ ընտրության թեման 2-րդ պլան է մղում
- Փաշինյանն ու Ալիևն Շուշիի մասին նույն բանն են ասում
- Լենա Նազարյանին գործուղեք Մառնեուլի
- Ինքնաթագադրված «թաղապետը»
- Դավիթ Տոնոյան՝ մեծ-մեծ «փրթողը»
- Փաշինյանի որևէ նշանակում ո՛չ հուզում, ո՛չ անհանգստացնում է ինձ
- Կոդ Բ-Դ-Խ, վարձով է տրվում 3 հարկանի գոմ Մոնումենտում
- Իշխանությունը Ջհանգիրյանին, աներկբայորեն, ԲԴԽ անդամ կընտրի
- Վիգեն Ստեփանյանի հոգեհանգստին իշխանությունից որևէ ներկայացուցիչ չէր եկել
- Գժվելու բան է՝ իշխանությանն ազգովին 2 օր է համոզում ենք, որ Շուշին հայկական է
Մեկնաբանություններ