Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ջոնսոնը կոչ է արել էրդողանին դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում

Ջոնսոնը կոչ է արել էրդողանին դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում
13.10.2019 | 13:14

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նախազգուշացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որ Լոնդոնը չի կարող աջակցել Սիրիայում «Խաղաղության ակունք» ռազմական գործողությանը՝ առաջարկելով նրան իր աջակցությունը խաղաղ բանակցություններում՝ տեղեկացրել է Մեծ Բրիտանիայի վարչապետի ներկայացուցիչը՝ Ջոնսոնի և Էրդողանի հեռախոսազրույցից հետո:


«Ջոնսոնը խոր մտահոգություն է հայտնել Սիրիայի հյուսիսում շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ, որ, նրա խոսքով, հետագայում կարող է ավելի վատացնել երկրում հումանիտար իրավիճակը և խաթարել ԻՊ-ի դեմ պայքարում գրանցած առաջընթացը»՝ ասված է հայտարարության մեջ:
«Վարչապետը շեշտել է, որ Թուրքիան Մեծ Բրիտանիայի կարևոր գործընկերն է և ՆԱՏՕ-ի դաշնակիցը, սակայն Ջոնսոնը հասկացրել է, որ Մեծ Բրիտանիան չի կարող աջակցել Թուրքիայի ռազմական գործողություններին: Նա կոչ է արել Թուրքիայի նախագահին դադարեցնել գործողությունները և երկխոսություն սկսել՝ նշելով, որ Մեծ Բրիտանիան և միջազգային մյուս գործընկերները պատրաստ են աջակցել բանակցություններին, որոնք ուղղված են հրադադարի հաստատմանը», - եզրափակել է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի ներկայացուցիչը:

Դիտվել է՝ 834

Մեկնաբանություններ