Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սիրիայի քրդերն աջակցություն են խնդրել Եգիպտոսից

Սիրիայի քրդերն աջակցություն են խնդրել Եգիպտոսից
13.10.2019 | 13:14

Սիրիայի ժողովրդավարական խորհուրդը դիմել է Եգիպտոսի կառավարությանը՝ աջակցության խնդրանքով: Խորհրդի համանախագահ Ռիյադ Դարարը հայտարարել է, որ Եգիպտոսի իշխանություններին խնդրել են ցուցաբերել ցանկացած օգնություն՝ քաղաքական, տեղեկատվական, որ «կանգնեցնեն թուրքական ագրեսիան»: Նա ընդգծել է, որ Սիրիայի քրդերը հստակ որոշեցին դիմադրություն ցույց տալ և մտադիր են մինչև վերջ «պաշտպանել իրենց, իրենց հողը և իրենց ընտանիքները»:

Դիտվել է՝ 763

Մեկնաբանություններ

28.03.2024