Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Սպիտակ տունը 50 միլիոն դոլար կտրամադրի Սիրիայում տուժածներին

Սպիտակ տունը 50 միլիոն դոլար կտրամադրի Սիրիայում տուժածներին
13.10.2019 | 13:19

Շաբաթ օրը սպիտակ տան աշխատակազմը հայտարարել է, որ հատկացնում է 50 միլիոն դոլար Սիրիայում հետապնդվող կրոնական փոքրամասնությունների և մարդկանց իրավունքների Պաշտպանության համար: Սպիտակ տունը հուսով է, որ մյուս երկրներն էլ իրենց ներդրումները կանեն: Հատկացված միջոցները կփոխանցվեն նաև այն կազմակերպություններին, որոնք աշխատում են տարածաշրջանի անվտանգության ապահովման և տարածաշրջանում փոքրամասնությունների պաշտպանության համար: «Սա նաև կնպաստի պատասխանատվության ուժեղացմանը, պատերազմի պայթյունավտանգ մնացորդների վերացմանը, հասարակության անվտանգության ապահովմանը, միջազգային հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների խախտումների փաստաթղթավորմանը, գենդերային հողի վրա բռնությունների ենթարկված մարդկանց պաշտպանությանը»,-ասված է հայտարարության մեջ:


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է. «Ես հասկացրել եմ Թուրքիային, որ եթե նրանք չկատարեն իրենց պարտավորությունները, այդ թվում՝ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցում, մենք շատ արագ, ուժեղ և կոպիտ պատժամիջոցներ կկիրառենք նրանց նկատմամբ»:

Դիտվել է՝ 847

Մեկնաբանություններ