Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ֆրանսիան դադարեցնում է զենքի մատակարարումը Թուրքիային

Ֆրանսիան դադարեցնում է զենքի մատակարարումը Թուրքիային
13.10.2019 | 21:11

Թուրքիայի զինված ուժերը և Սիրիայի ազգային բանակը, որոնք շարունակում են, այսպես կոչված, «խաղաղության աղբյուր» կոչվող ռազմական գործողությունները, կրկին միջազգային օրակարգում են՝ գրում է թուրքական En Son Haber կայքը:


Ֆրանսիայի պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունները հայտարարել են, որ Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի ռազմական գործողությունների պատճառով Ֆրանսիան դադարեցնում է բոլոր զինատեսակների մատակարարումը Թուրքիային:
Գերմանիան, Նորվեգիան, Ֆինլանդիան և Նիդեռլանդները նույնպես հայտարարել են, որ դադարեցնելու են զենքի մատակարարումը Թուրքիային, Իսպանիան հայտարարել է, որ Սիրիայում իրավիճակի սրման դեպքում Թուրքիային կմատակարարի Patriot ՀՕՊ համակարգեր:

Դիտվել է՝ 706

Մեկնաբանություններ