Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Նիդերլանդներում Թուրքիա զենքի մատակարարումը դադարեցնելու գործընթաց է սկսվել

Նիդերլանդներում Թուրքիա զենքի մատակարարումը դադարեցնելու գործընթաց է սկսվել
13.10.2019 | 21:12

Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատը բանաձև է ընդունել, որով կառավարությանը հանձնարարել է դադարեցնել Թուրքիա սպառազինությունների, զենքի և պահեստամասերի մատակարարումները։ Նիդերլանդները տարեկան մի քանի տասնյակ միլիոն եվրոյի այդօրինակ ապրանքատեսակներ էր արտահանում Թուրքիա։

Դիտվել է՝ 794

Մեկնաբանություններ